News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն 2001 թվականից ի վեր պատերազմներում ծախսել է 5,9 տրլն դոլար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ամերիկյան Բրաունի համալսարանի անցկացրած հետազոտությունը:

Նշվում է, որ հետազոտության հեղինակ Նեթ Քրոուֆորդի տվյալներով՝ Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում եւ այլ երկրներում, որտեղ ԱՄՆ-ն մասնակցություն է ունեցել, զոհվել է 480 հազար մարդ, որոնցից 244 հազարը խաղաղ բնակիչներ են: 10 մլն մարդ փախստական է դարձել:

Մինչդեռ Պենտագոնից հայտարարել են, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ից մինչեւ 2018 թվականի ֆինանսական տարվա ավարտ պատերազմական ծախսերը կկազմեն 1,7 տրլն դոլար:

Քրոուֆորդը, սակայն, նշում է, որ ամերիկյան պաշտպանական գերատեսչության ծախսերը ներառում են ռազմական գործողությունների ծախսերի միայն մի մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ