Մայքլ Ավենատին՝ պոռնոաստղ Սթորմի Դենիելսի փաստաբանը, ով ԱՄՆ նախագահի դեմ դատարան էր դիմել, Լոս Անջելեսում կենցաղային բռնության կասկածանքով ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:
Ներկա պահին լրացուցիչ տեղեկություններ չկան, սակայն իրավապահ մարմինների ներկայացուցիչը հավելել է, որ Ավենատիին ներկայումս «ձեւակերպում են», գրում է Gazeta-ն: