News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը պարզաբանել է, թե ինչու նոյեմբերի 11–ին չի ձերբակալվել 20–ամյա կնոջը ծեծելու մեջ կասկածվող տղամարդը։

«Վերջին ժամանակներս տարբեր քաղաքացիների կողմից շաhարկվում է բռնություն գործադրած անձի նկատմամբ ոստիկանության կողմից մեղմ վերաբերմունք դրսևորելու հանգամանքը, ինչը ըստ իրենց նպաստում է այդ բռնությունների շարունակականությանն ու անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը:

Մասնավորապես խոսքը գնում է 11.11.2018թ. քաղ. Ի.Նունուշյանի կողմից կնոջը՝ Ք.Իսկանդարյանին ձեռքով հարվածներ հասցնելու դեպքին, ինչի կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ հետաքննության տեսուչներն անձի ձերբակալում իրականացնում են այն դեպքում, երբ անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ կատարելուց հետո նրա փախուստը կանխել:

Տվյալ դեպքում ոստիկանության Շենգավիթի բաժնի իրավասու ծառայողների կողմից Ի.Նունուշյանի նկատմամբ ընտանիքում բռնության կանխարգելման ՀՀ օրենքի համաձայն՝ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշման 2 տեսակի սահմանափակում, որը հանցագործության կատարման հնարավորության ռիսկը էապես նվազեցրել է, բացի այդ չի եղել նաև փախուստի վտանգ, ինչից ելնելով էլ ձերբակալում չի իրականացվել:

Ընտանքիում բռնության յուրաքանչյուր դեպք գտնվում է ՀՀ ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում և ՀՀ ոստիկանությունը պատրաստակամությամբ իրականացնում է իրեն օրենքով վերապահված գործառույթները՝ ընտանիքում բռնության դեպքերը կանխարգելելու համար»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է Նելլի Դուրյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, 2018թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնությունը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա՝ ծնված 1998 թվականին: Աղջիկն ի վիճակի չի եղել բացատրություն տալու, սակայն, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, նա ծեծի է ենթարկվել:

Հաջորդ օրը 20-ամյա կինը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Դեպքի կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում երիտասարդ կնոջ ամուսինը՝ ծնված 1988 թվականին, բացատրություն է տվել դեպքի առնչությամբ։

Կնոջ մահից հետո միայն տղամարդը ձերբակալվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Արա» ասելու համար ինձ բաժի՞ն ես ուզում տանել». Կառավարության բակից քաղաքացու բերման ենթարկեցին
Ինչ-որ քաշքշուկ տեղի ունեցավ, եւ միանգամից բոլոր ոստիկանները շրջափակեցին այդ երիտասարդին…
«Իհարկե, մեղավորությունը պղնձամոլիբդենային գործարանինն է». Էրիկ Գրիգորյանը՝ պոչամբարի խողովակի վթարի մասին
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարից արտահոսք է եղել եւ հոսքաջրերը լցվել են Ողջի գետը, անմիջապես պոչամբարից չի...
ԱՄՆ-ում բնակելի տունը հեղեղվել է կենդանիների արյամբ եւ ճարպով
Այովայի նահանգում ընտանիքը ստիպված է եղել հեռանալ իր տնից...
Կարմիր բաճկոն հագնելու շուրջ վիճաբանության արդյունքում մեկ անձ սպանվել է, եւս երկուսը ստացել են հրազենային վնասվածքներ
Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդի…
Գորիս-Սիսիան ճանապարհին «ՎԱԶ-2108»-ը մոտ 20 մ սահել է դեպի մոտակա ձորակը. կան վիրավորներ
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը…
«Այսինքն էդ հարցը լուծում չունի՞». Փաշինյանը՝ ակտիվացած հրդեհների եւ սպասվող բքի մասին
Չորային եղանակների պատճառով հանրապետության տարածքում հրդեհների նորից շատացել են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ