News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արագածոտնի եւ Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում նոյեմբերի 16–ին ջրանջատում կլինի։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

Արագածոտնի մարզ՝ Ոսկեվազ, Ոսկեհատ, Օշական գյուղեր,

Արմավիրի մարզ՝ Լեռնամերձ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ, Այգեշատ, Դաշտ, Բանավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ Շահումյան գյուղեր եւ Շահումյան Թռչնաֆաբրիկա:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Տպել
Ամենաշատ