News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշում է կայացրել «օրենքով գող» Մերաբ Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնումը թույլատրել: Այս մասին NEWS.am–ի հարցին ի պատասխան հայտնել են դատախազության հանրային կապերի բաժնից։

«Նկատի ունենալով այն, որ Մերաբ Քալաշովը հետախուզվում է Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, և առկա է նրա հանձնման մասին ՖՀ իրավասու մարմնի միջնորդությունը, դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Քալաշովին հանձնման նպատակով կալանավորելու մասին: Դատարանի  որոշմամբ միջնորդությունը բավարարվել է: Վերջինիս նկատմամբ կիրառվել է հանձնման նպատակով կալանավորում՝ 2 ամիս ժամկետով: ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ՖՀ իրավասու մարմիններին հանձնումը թույլատրելու վերաբերյալ»,- հայտնել են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ նոյեմբերի 6–ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Նուբարաշենից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, Հայաստանի քաղաքացիություն չունեցող, Ֆրանսիայի իրավապահների կողմից 2015–ից հետախուզվող,1975թ. ծնված օրենքով գող Մերաբ Քալաշովին։

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայում Քալաշովը մեղադրվում է մի շարք հոդվածներով, այդ թվում՝ փողերի լվացում, կազմակերպված հանցավորության աջակցում։

Ֆրանսիայի կողմից հետախուզվող հայտնի «օրենքով գողին» գտել են Երևանում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Ամենաշատ