News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հինգ տարվա ընթացքում առաջին անգամ Նյու Յորքի Հինգերորդ ավենյուն Cushman & Wakefield-ի աշխարհի ամենաթանկ առեւտրային փողոցների վարկանիշում հայտնվել է 2-րդ տեղում: Առաջին տեղում Հոնկոնգի Քոզուեյ Բեյն է, գրում է «Կոմերսանտը»:

Վարկանիշում ընդգրկվել են աշխարհի 65 երկրների 46 ամենաթանկ առեւտրային փողոցները: Տասնյակում հայտնվել են՝ Հոնկոնգի Քոզուեյ Բեյը (տարեկան մեկ քառակուսի ֆուտի համար վարձը 2671 դոլար է (0,093 քառ/մ) Նյու Յորքի Հինգերորդ ավենյուն (2250 դոլար), Լոնդոնի Նյու-Բոնդ փողոցը (1744 դոլար), Փարիզում՝ Ելիսեյան դաշտերը (1519 դոլար), ՄԻլանում՝ Վիա Մոնտենապոլեոնեն (1466 դոլար), Տոկիոյում՝ Գինձան (1219 դոլար), Սիդնեյում՝ Փիթ սթրիթ մոլը (964 դոլար), Սեուլում՝ Մյոնդոնը (908 դոլար), Ցյուրիխի Բանխոֆշտրասեն (854 դոլար),Կոլմարկտը (515 դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ