News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 15-ի իր նիստում հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով նշեց, որ նախագծով առաջարկվում է, որ կառավարության որոշման նախագծերի հավելվածները ստորագրի կառավարության աշխատակազմի ղեկավարը, նաեւ առաջարկվում է, որ կառավարության նիստերն անցկացվեն դռնբաց: «Որպես կանոն կառավարության նիստերը կլինեն դռնբաց, եւ որպես բացառություն վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ»,-ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ միյչ այս հակառակ վիճակն էր, երբ սովորաբար կառավարության նիստերը պետք է անցկացվեին դռնփակ եւ միայն հատուկ որոշմամբ կարող էին լինել դռնբաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ