News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծին

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՔԿԱԳ ոլորտում դեռեւս Խորհրդային ժամանակների բնորոշ  ծառայությունների համակարգային փոփոխմանը՝ մեկ պատուհան ծառայություն ներդնելու միջոցով:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթը, որով քաղաքացիական կացության ակտերի գրանցումը սահմանափակվում էր վարչատարածքային պատկանելությամբ: 

Նախագծի ընդունման դեպքում սահմանվում է.

• հնարավորություն է ընձեռվում նվազեցնել ՔԿԱԳ մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերը,

• հնարավորություն է ընձեռվում ապահովել ՔԿԱԳ մարմինների սպասարկման որակի բարելավում` շնորհիվ  քննարկման առարկա հանդիսացող բնագավառում ձեւավորվող մրցակցային դաշտի,

• ՔԿԱԳ մարմինների գործունեությունը կհամապատասխանեցվի զարգացող հասարակության ժամանակակից պահանջներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ