News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օսվենցիմը սանատորիա է Նուբարաշենում նախնական կալանքի պահպանման պայմանների համեմատ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ–ում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » օրինագծի քննարկման ժամանակ ասաց 6-րդ գումարման ԱԺ «Ծառուկայն» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի ժամկետի առաջարկվող փոփոխության  մասին։

Օրինագծով առաջարկվող «մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց» փոփոխությանը պատգամավորը կողմ արտահայտվեց։

Զոհրաբյանը հիշեցրեց՝ 2003 թվականին ՔՕ–ում վերոհիշյալ կերպով է սահմանվել, սակայն 2004 թվականին փոփոխվել է եւ մեկ օրը հավասարեցվել է մեկ օրվան։

Նա 2004-ին օրենսգրքի այդ մասով փոփոխությունը պայմանավորեց իշխանությունների քաղաքական մոտիվացիայով. «2004–ին երկրում սկսվեցին բավականին բուռն քաղաքական ընդդիմադիր շարժումներ եւ այդ փոփոխությունը ես պայմանավորում եմ իշխանությունների քաղաքական մոտիվացիայով բխող փոփոխություն»։

Պատգամավորը, որպես օրինակ բերելով Նուբարաշենի ՔԿՀ–ն, ահազանգում է՝ «այստեղ քնում էին հերթով, հնարավոր բոլոր միջատները վխտում էին պատերին ու ամբողջ տարածքում»։

«Ստանձնել ենք միջազգային պարտավորություններ, ըստ որի պետությունը կալանավորի պահպանման համար պետությունը կրում է օրինաչափ պարտավորություններ, իսկ թե ինչ պայմաններում են կալանավորվածները մնացել պետք է նշել, որ օսվենցիմը պետք է համարել լավագույն լյուքս կլասի տներից մեկը»,–եզրափակեց նա՝ շեշտելով, որ կողմ են քվեարկելու առաջարկվող փոփոխությանը։

Նշենք, որ ԱԺ-ում քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Նախագծի հեղինակ Էդմոն Մարուքյանը շեշտում է, որ նախագծով առաջարկում են պարզ լուծում՝ փոփոխել Քրեական օրենսգիրքը եւ նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել մեկուկես օր՝ օրենքին հետադարձ ուժ տալով։

Տպել
Ամենաշատ