News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը 5-ամյա տղային սպիտակ Mercedes է նվիրել, որը 2 ժամ 26 րոպեում ավելի քան 4 հազար ձգում է կատարել:

Ավելի վաղ Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի նախարար Մուսա Խանարիկովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ 5-ամյա Ռահիմ Կուրիեւը անընդմեջ հատակից 4105 անգամ ձգվել է 2 ժամ 26 րոպեում, սակայն Ռուսաստանի Գինեսի ռեկորդների գրքի նարկայացուցիչների մոտ «աննշան հարցեր են առաջացել», այս պատճառով ռեկորդը պաշտոնապես չի գրանցվել: Քադիրովն ավելի ուշ համոզմունք էր հայտնել, որ Ռահիմը կկարողանա կրկնել իր ռեկորդը՝ շեշտելով, որ «միայն հանձնաժողովի անդամների համբերությունը բավականացնի դա հաշվելու համար»:

«Այս մեքենան քեզ է փոխանցել Ահմաթ-Հաջի Քադիրովի անվան բարեգործական հիմնադրամի նախագահ Այմանի Քադիրովան, թող հայրիկդ քեզ սրանով տանի, դու արժանի ես սպիտակ «Մերսդեդեսով» երթեւեկելու»,- ասել է Քադիրովը տղայի հետ հանդիպման ժամանակ:

Ռահիմը Չեչնիայի ղեկավարին վստահեցրել է, որ կարող է 5 հազարից ավելի ձգում անել: Երեխան իր ունակությունները ցուցադրել է ուղղակիորեն նոր մեքենայի ծածկոցի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ