News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մեր ուսումնասիրությունների համաձայն արագաչափերի տեղադրումը 2012 թվականից ի վեր կրճատել է մահերի թիվը 11 տոկոսով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ–ում  «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց  հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։

«Այսինքն եթե այսօր տարեկան միջինը ունենք 300 մահ, ապա արագաչափերի բացակայության դեպքում այս թիվը 11 տոկոսվ ավելի կլիներ։ Սա միանշանակ եզրահանգում է»,–նշեց նա։

Հովհաննես Քոչարյանը, սակայն, շեշտում է՝ այն կարծիքին չեն, որ արագաչափերը պետք է թվով ավելանան. «Մենք այն կարծիքին չենք, որ արագաչափերը պետք է թվով ավելանան, հակառակը՝ մենք եկել են այն եզրահանգման, որ պետք է մոնիտորինգ անցկացվի արագաչափերի տեղակայման անհրաժեշտությունը որոշելու համար եւ վթարածին տեղանքներում, հաշվի առնելով երթեւեկության իրական սպառնալիքների առկայությունը, տեղադրվեն արագաչափեր։ Եվ կարծում եմ, որ արագաչափերի քանակը էականորեն կկրճատվի»։

Նա շեշտում է երթեւեկության անվտանգության ոլորտում հեղափոխությունից հետո կիրառված մեղմացումները անհնագստացնող են.«Քաղաքական փոփոխություններից հետո ոստիկանությունը որոշակիորեն մեղմացրեց պատասխանատվության քաղաքականությունը այդ ոլորտում, բայց արդյունքները մեզ հանգիստ մնալ թույլ չի տալիս։ Այս մեղմացումների արդյունքում մենք հասկացանք, որ վարորդների վարքագծում վատ իմաստով փոփոխություններ են տեղի ունեցել եւ արագաչափերի զսպող նշանակությունը մեզ համար ակնառու է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ամենաշատ