News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարկային օրենսգրքի նախագիծը, որի մասին այդքան խոսվում է, արդեն պատրաստ է եւ արդեն միջգերատեսչական քննարկումների փուլում է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, կառավարությունում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նկատեց, որ Հարկային օրենսգիրքն ընդունելու եւ ուժի մեջ մտնելու հետ կապված խնդիր կա, քանի որ բարելավող դրույթները կարող են հետադարձ ուժով ընդունել, այդ թվում հունվարի 1-ից, սակայն վատթարացնող դրույթները չեն կարող:

«Ֆորմալ առումով, մենք կարող ենք նախագիծն ընդունել այս տարի, ուղղակի չգիտեմ մենք կհասցնե՞նք դեկտեմբերին եւս մեկ արտահերթ ԱԺ նիստի գնալ»,-ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասաց. «Մենք նախընտրական փուլ ենք մտնում, որից հետո այլ պրոցեսներ են սկսվում: Ճիշտ է, դե յուրե գործող խորհրդարան ունենք, բայց կարող ենք այն խնդիրը, որ ունեցանք Ընտրական օրենսգրքի հետ, հիմա էլ Հարկային օրենսգրքի հետ ունենանք ու տեղապտույտի մեջ հայտնվենք:

Պետք է աշխատենք, որ հունվարին դա կարողանանք ընդունել: Քանի որ վատթարացնող դրույթներ կան, իսկ օրենսդրությունը պահանջում է, որ դրանք կարող են ուժի մեջ մտնել 6 ամիս անց: Գուցե կարողանանք այդ դրույթն էլ վերանայել: Եթե տեսնենք, որ ձեռնտու է, որ օրենսգիրքը օր առաջ մտնի ուժի մեջ: Սա քաղաքական որոշման հարց է»:

Փաշինյանի խոսքով, եթե հնարավոր չլինի հայտարարի գալ, որ այս անգամ բացառություն արվի եւ շուտ ուժի մեջ մտնի Հարկային օրենսգիրքը, ապա ստիպված կլինեն գնալ այն ճանապարհով, որ ամբողջ փաթեթն ուժի մեջ կմտնի 6 ամիս հետո:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ եթե մեկ անգամ որոշեն փոխել վատթարացնող դրույթները 6 ամիս առաջ ընդունելու դրույթը, հետագայում կարող նման բացառությունները կրկնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
Ամենաշատ