News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հուսով ենք՝ ռեյտինգային ընտրակարգը չի վերածվի հեղինակությունների կամ «զոռբայությունների» պայքարի, ինչպես որ եղավ 2017թ.–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ համապետական ցուցակով առաջադրված Գեւորգ Պետրոսյանը։

«2017թ.–ի փորձը ցույց տվեց, որ ռեյտինգային ընտրակարգն առավելապես ծառայեց թաղային հեղինակությունների պայքարի տիրույթի, բայց հույս ունենք՝ այս ընտրություններին դա չի կրկնվի ու ռեյտինգային ընտրակարգը չի վերածվի զոռբայությունների, հեղինակությունների պայքարի»,– ասաց նա։

Անդրադառնալով ՀՀԿ–ի այն հայտարարությանը, թե իրենք հավակնում են լինել ընդդիմություն խորհրդարանում, Գեւորգ Պետրոսյանն ընդգծեց, որ ցանկացած ուժ մասնակցում է ընտրություններին՝ իշխանության գալու համար. «Դերաբաշխում, տեղաբաշխում չկատարենք, ժողցովուրդն է որոշելու, մենք գնում ենք առավելագույնի, մենք հայցում ենք ժողովրդի աջակցությունը, ինչքանով որ մեզ կաջակցի, մենք այնքան էլ կլինենք խորհրդարանում։ Ցանկացած կուսակցություն եթե չունի իշխանություն դառնալու նպատակ, պետք է լուծարվի, բայց իշխանություն ասվածը լայն հասկացություն է, կարող ես լինել ամբողջական իշխանություն, կամ մաս կազմել իշխանությանը»։

Նշենք, որ դեկտեմբերի 9–ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 ուժ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ