News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Աջ ղեկով մեքենաները պետք է ներմուծվեն, գրանցվեն  եւ շահագործվեն Հայաստանում, քանի որ մեքենայի ղեկը փոխելը վտանգավոր է։ Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ, դիմելով  ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին, ասացին «Ղեկը աջ» նախաձեռնության  անդամները՝ նշելով, որ դեմ են ղեկը Հայաստանում փոխելու նախարարության առաջարկին։

«Դուք գիտեք, որ ղեկը փոխելու թանկ ձեւեր կան, էժան ձեւեր կան, թանկ ձեւերով հնարավոր է ինչ-որ կերպ սերտիֆիկացված ձեւով փոխել»,- ասաց Հակոբ Աշակյանը: 

Նախաձեռնության անդամները մտահոգություն հայտնեցին, որ հիմա էլ  ղեկերն աջից ձախ փոխելու ոլորտում  մենաշնորհ  կհաստատվի, ինչին նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Ժողովուրդ ջան, էդ հիմնարկը դուք բացեք, լավ բիզնես է, դուք արեք, ի՞նչ խնդիր կա»։

Հիշեցնենք, որ Տրանսպորտի  կապի եւ ՏՏ նախարարությունն առաջարկություն է ներկայացրել ՀՀ կառավարություն՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ լրացումներ կատարելու միջոցով ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար:

Նշված մաքսային ընթացակարգը հնարավորության կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչեւ 1 տարվա ժամկետում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում եւ ազատ շահագործել ՀՀ տարածքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ