News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել եւ կանխել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ:

ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ պարզված նախնական տվյալների համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի մի խումբ բնակիչներ, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) եւ սահմանված կարգի խախտմամբ, 2018 թվականի ապրիլ-նոյեմբերի ընթացքում նշված մարզի տարբեր համայնքների տարածքներից քանդել, բեռնատարներով տեղափոխել, նախապես ընտրված վայրերում պահեստավորել եւ վաճառել են շուրջ 600 բեռնատար սեւահող, յուրաքանչյուրը՝ 65-110.000 ՀՀ դրամով՝ դրանով իսկ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Առերեւույթ հանցագործություն կատարած անձինք, իրենց ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը չխոչընդոտելու համար պարբերաբար որպես կաշառք գումարներ եւ վառելիք են տվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Արագածոտնի տարածքային բաժնի երկու ավագ տեսուչների: Վերջիններս, գործելով շահադիտական նպատակներով, օգտագործելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, թույլատրել են հողի ապօրինի տեղափոխումը եւ վաճառքը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

2018 թվականի նոյեմբերին ՀՀ ԱԱԾ oպերատիվ ստորաբաժանումների կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա Քննչական դեպարտամենտում հարուցված մեկ այլ քրեական գործով բացահայտվել է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն անվադողերի խմբաքանակների՝ առանց մաքսային ձեւակերպումների եւ մաքսազերծման ներկրման դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ 2 քաղաքացիներ անվադողերի ներկրումն անխոչընդոտ իրականացնելու նպատակով յուրաքանչյուր խմբաքանակի համար ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատան Բագրատաշենի մաքսային կետի մաքսային տեսուչին, որպես կաշառք տվել են տարբեր չափերի գումարներ:

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ բոլոր հանցադեպերը եւ կոռուպցիոն դրսեւորումներին առնչակից մյուս անձանց պարզելու ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել են նաեւ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքապետարանի տարբեր պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ պետական միջոցների առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 114 մլն  ՀՀ դրամի հափշտակություններ կատարելու դեպքեր։

Մասնավորապես՝ պարզվել է, որ Տաշիր համայնքի համայնքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք, քաղաքային տնտեսությունը սպասարկող կառույցներում եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում (մանկապարտեզներ, սպորտդպրոց) 2006-2018 թթ. ընթացքում տարբեր հաստիքներում ձեւակերպել են ՀՀ քաղաքացիների, ովքեր աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անուններով դուրս գրված գումարները յուրացվել են:

Բացի այդ, Տաշիր համայնքի ղեկավարը տնտեսվարող սուբյեկտի հետ կնքել է աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագրեր, եւ փոխանցել է շուրջ 98 մլն ՀՀ դրամ, սակայն նշված ծառայությունը իրականում չի մատուցվել, այն փաստացի կազմակերպվել եւ իրականացվել է համայնքապետարանի աշխատակիցների ուժերով:

Հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են նաեւ Տավուշի անտառտնտեսության պաշտոնատար անձանց հովանավորչությամբ ապօրինի ծառահատումների դեպքեր:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իջեւանի անտառտնտեսության պատասխանատու պաշտոնատար անձինք 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ապօրինի ծառահատման եւ անտառից վառելիքային փայտի դուրսբերման համար մի շարք անձանցից որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Հանցավոր համաձայնության արդյունքում անտառից անօրինական տեղափոխված փայտանյութի, շինափայտի եւ վառելափայտի իրական ծավալները եւ պետությանը պատճառված բնապահպանական վնասը ներկայումս հաշվարկվում է:

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի բակում տղամարդու դի է հայտնաբերվել
Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, կատարվում է նախաքննություն...
Մարդակեր կոկորդիլոսի ստամոքսում աղջկա եւ ձկնորսի մարմնի մասեր են հայտնաբերել
Սպանված կոկորդիլոսի ստամոքսում գտել են աղջկա ձախ ոտքը։ Այնտեղ հայտնաբերվել է նաեւ մեկ այլ մարդու, ենթադրաբար, ձկնորսի մարմնի մասեր...
Նախկին ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջը ինքնասպանության փորձի հասցնելու համար
Արդյունքում՝ կնոջը պատճառվել է «որովայնի, իրանի, ձախ զստոսկրի կատարի, վերին եւ ստորին վերջույթների ճանկռվածքներ, արյունազեղումների, ծակած-կտրած վերքերի եւ ձախ բազկի շրջանի կտրած վերքերի ձեւով վնասվածնքներ»...
Աֆղանստանում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով 6 մարդ է զոհվել
Ավտոմեքենայի բոլոր ուղեւորները մահացել են...
Չելյաբինսկի դպրոցում հրդեհի հետեւանքով հազարից ավելի երեխաներ են տարհանվել
Կրակի օջախը կազմել է 4 քառ. մետր...
61-ամյա քաղաքացին ընկել է տանիքից
Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային...
Ամենաշատ
Partner news