News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քուվեյթի իշխանությունները արգելված գրքերի ցուցակը լրացրել են Ֆյոդր Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ» գրքով, հայտնում է «Sputnik-Բելառուսը»

Քուվեյթի տեղեկատվության նախարարությունը վերջին 5 տարվա ընթացքում արգելել է ավելի քան 4 հազար գիրք։ Արգելված գրքերի ցանկում են հայտնվել ոչ միայն ծայրահեղական պարբերականները, այլ նաեւ համաշխարհային դասականների, այդ թվում՝ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» եւ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» գրքերը։

Քուվեյթի օրենսդրության համաձայն՝ հրապարակումների արգելք է սահմանվում իսլամի կամ երկրի դատական համակարգի նկատմամբ վիրավորանքի, ազգային անվտանգության սպառնալիքների, անբարոյական գործողությունների կամ անկարգությունների հրահրման դեպքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ