News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականների միջազգային խումբը Գրենլանդիայում՝ սառցի տակ խառնարան է հայտնաբերել, որը ձեւավորվել է երկաթյա երկնաքարի ընկնելու հետեւանքով։ Դրա տրամաչափը 31 կիլոմետր է, իսկ ընդհանուր տարածքն ավելի մեծ է, քան Փարիզը։

Առաջին անգամ խառնարանը հայտնաբերվել է 2015 թվականին։ Այն ձեւավորվել է 20 տոննա կշռող մետաղական երկնաքարի ընկնելու արդյունքում Հյավտավա սառցադաշտի տարածքում։ Թե ինչ ազդեցություն է գործել այս իրադարձությունը Երկրի կյանքի ու սեյսմոլոգիական գործընթացների վրա, գիտնականներին չի հաջողվել պարզել։

Հետազոտողների գնահատմամբ՝ երկնաքարը, հավանաբար, ընկել է շուրջ 12 հազար տարի առաջ՝ Սառցադաշտերի վերջին ժամանահատվածում։

Ձեւավորված խառնարանը Երկրի վրա նմանատիպ 25 ամենամեծ օբյեկտներից է եւ առաջինն է, որ հայտնաբերվել է սառցի տակ, գրում է HighTech-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ