Facebook–ն ու Instagram–ը հաճախորդների հետ սոցցանցերի միջոցով աշխատող թմրադիլերների հայտնաբերման համար արհեստական բանականություն կսկսի կիրառել։ Տեխնոլոգիան թույլ կտա ջնջել լուսանկարները, որոնցում թմրանյութ է նկարված, մինչ դրանցից կբողոքեն օգտատերերը, հայտնում է HighTech–ը։
Տեխնոլոգիան նաեւ կզարգացնեն եւ կօգտագործեն նաեւ այլ IT ընկերություններ, որոնց թվում՝ Google–ն ու Twitter–ը։
Արհեստական բանականությունը կփոխարինի մոդերատորներին, որոնց պարտականությունների մեջ է մտնում հետեւել էջերին, հեշթեգերին եւ խմբերին, որոնք կարող են կապ ունենալ թմրանյութերի բիզնեսի հետ։