News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ում ոստիկանությունը կալանավորել է մի ամբողջ ընտանիքի 2016 թվականին Օհայոյի հարավում 8 մարդու սպանության համար, հայտնում է USA.one–ը։

Կալանավորվել է նույն ընտանիքից 47-ամյա Ջորջ Վագներ III, նրա 48-ամյա կինը՝ Անժելա Վագները եւ նրանց որդիները՝ 27-ամյա Ջորջ Վագներ IV ու 26-ամյա Էդվարդ Վագները։ Նրանցից յուրաքանչյուրին առաջին կարգի սպանության համար 8 կետով մեղադրանք է առաջադրվել, իսկ դա նշանակում է, որ նրանց մահապատիժ է սպառնում։

Այս գործը ամենաբարդերից է եղել Օհայոյի պատմության մեջ։ Հետաքննություն է վարվել 10 նահանգներում, գրանցվել է ավելի քան 700 վկաների ցուցմունք ու անցկացվել է ավելի քան 600 հարցաքննություն։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ