News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Facebook-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը արգելել է մենեջերներին  ընկերության գրասենյակում Apple սմարթֆոններ օգտագործել՝ պարտավորեցնելով դրանք օգտագործել Android համակարգով, հաղորդում է ՌԲԿ-ն` հղում անելով The New York Times-ին:

Ըստ հրատարակության, այսպիսով Ցուկերբերգը պատասխանել է Apple-ի գլխավոր ղեկավար Թիմ Քուկի՝ Facebook-ի օգտատերերի տվյալների օգտագործման քաղաքականության մասին քննադատությանը:

«Մենք չենք պատրաստվում ձեր անձնական կյանքը վաճառել, մեզ համար դա մարդու եւ քաղաքացու իրավունքներից մեկն է», —մարտին MSNBC-ին տված հարցազրույցում ասել էր Քուկը:

Apple-ի ղեկավարի հայտարարությունը հնչել էր Facebook-ի եւ Cambridge Analytice բրիտանական ընկերության հետ սկանդալի ֆոնին, որը ստացել էր սոցցանցերի ավելի քան 80 մլն օգտատերերի տվյալները:

Ընկերությանը մեղադրել են Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ համագործակցելու եւ 2016 թ. նախագահական մրցավազքում քաղաքական նախասիրությունները գնահատելու նպատակով օգտատերերի տվյալները հավաքելու մեջ:

Մայիսին Cambridge Analytica-ն հայտարարել էր սնանկության մասին եւ փակվել, իսկ  Ցուկերբերգը խոստովանել էր սխալը`նշելով, որ ընկերությունը պատրաստ չէ արտահոսքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը
Մերի Միքերի տվյալերի համաձայն՝ 2018 թվականին ակտիվորեն աշխատում եւ ժամանցն էր անցկացնում համացանցում 6 տոկոսով ավելի շատ մարդ, քան դրանից մեկ տարի առաջ. 2017 թվականին համացանցն ուներ 3.6 ակտիվ օգտատեր կամ բնակչության 49 տոկոսը…
Instagram-ը չի ջնջի Ցուկերբերգի մասնակցությամբ «կեղծ տեսանյութը»
«Մի պահ պատկերացրեք՝ մեկ մարդ վերահսկում է միլիարդավոր մարդկանց տվյալները, նրանց գաղտնիքները, նրանց կյանքերն ու ապագան: Ես պարտական եմ Spectre-ին»...
Huawei ընկերությունը հետաձգել է նոութբուքի նոր տարբերակի թողարկումը
Ընկերության խոսքով՝ որոշումը կապված է ամերիկյան պատժամիջոցների հետ...
WhatsApp-ը որոշել է դատի տալ անբարեխիղճ օգտատերերին
Խախտումների ցանկի մեջ են մտնում հաղորդագրությունների ավտոմատ կամ զանգվածային ուղարկումը…
WhatsApp-ը սպառնացել է իրավական միջոցներ կիրառել՝ մեսենջերի չարաշահման համար
Իր բլոգում ընկերությունը տեղադրել է «WhatsApp-ի չարտոնագրված օգտագործումը» անվանմամբ գրառումը...
Արհեստական ինտելեկտը կարող է թաղել մեզ ապատեղեկատվության կույտի մեջ
Առավելագույնը մի քանի տարի անց դա զանգվածային թիրախավորման զենք կդառնա...