News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մեղադրանքի մեջ չեն կարող լինել ձեւակերպումներ, որոնք հակասում են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարտի 1–ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

«Մեղադրանքի մեջ այնպիսի ձեւակերպումներ կան, որ ցուցարարները եղել են բացառապես խաղաղ տրամադրված եւ անզեն։ Առկա են տասնյակ դատավճիռներ, որտեղ գրված է՝ ցուցարարները եղել են զինված, կոնկրետ անուններ են նշված, զենքի տեսակն է նշված, այսինքն՝ չի կարող մեղադրանքի մեջ ձեւակերպումներ լինել, որոնք հակասում են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներին»,– ասաց Հայկ Ալումյանը։

Հայկ Ալումյանը հայտնեց, որ այն տեսագրությունը, որի մասին ժամանակին խոսել է Ռոբերտ Քոչարյանը, այսօր առավոտյան ներկայացրել է Վճռաբեկ դատարան։ Ճշտող հարցին՝ արդյոք սա այն տեսագրությունն է, որտեղ երեւում է՝ ինչպես է ցուցարարը կրակում ոստիկանների ուղղությամբ, Ալումյանը դրական պատասխան տվեց։

Պաշտպանը նշեց նաեւ, որ մեղադրանքի մեջ կա այսպիսի ձեւակերպում՝ «փաստացի ռազմական դրություն է մտցված»։ Ալումյանը պարզաբանեց, որ դա նշանակում է՝ հրամանագրով դե յուրե ռազմական դրություն հաստատված չէ, բայց դե ֆակտո բոլոր քայլերը ձեռնարկված են, որ իրենց համակցությամբ նշանակում են ռազմական դրություն. «Մենք ներկայացրել ենք համապատասխան օրենքի նորմերը, որտեղ ասված է՝ ինչից է բաղկացած ռազմական դրությունը, եւ ցույց ենք տվել, որ մինչեւ Մարտի 1–ը ռազմական դրությանը բնորոշ մի շարք հատկանիշներից որեւէ մեկը առկա չի եղել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ