News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը, սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված, պատժամիջոցներ է սահմանել Սաուդյան Արաբիայի 17 պաշտոնատար անձանց համար՝ տեղեկացնում է Bloomberg-ը։

Այդ անձանց թվում է թագաժառանգ արքայազնի գլխավոր խորհրդական Սաուդ ալ Կախտանին, որին թագավորը լրագրողի սպանությունից հետո հեռացրել էր պաշտոնից։

Պատժամիջոցները սահմանափակում են ԱՄՆ ֆինանսական համակարգին հասանելիությունը եւ սառեցնում պաշտոնյաների բաժնետոմսերը։

«Սաուդյան պաշտոնյաները, ում հանդեպ կիրառվել են պատժամիջոցները, ներգրավված են եղել Ջամալ Խաշոգջիի դաժան սպանության մեջ։ Սաուդյան Արաբիայի կառավարությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, որպեսզի վերջ դնի քաղաքական հալածյալների եւ լրագրողների վրա հարձակումներին»,- ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչիի հայտարարության մեջ։

Սակայն ֆինանսական պատժամիջոցները ուղիղ ազդեցություն չեն ունենա թագաժառանգ արքայազնի վրա, ով շատերի կարծիքով՝ կարող էր լուռ համաձայնություն տալ Խաշոգջիի սպանության համար։

Պատասխանելով այն հարցին, թե կարող էր արդյոք Կախտանին սպանության մեջ որեւէ դեր խաղալ՝ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազի տեղակալն ասել է, որ թագավորական խորհրդականը համակարգող դեր ունի եւ տեղեկատվություն է ներկայացնում։

Նախկին խորհրդականն այժմ հետաքննության մեջ է։

Ավելի վաղ երկրի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ լրագրողի սպանության գործով ձերբակալվել է 21 մարդ, որոնցից 5-ի համար մահապատիժ կպահանջվի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ