News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավիրեց երկու միջազգային կազմակերպության: ԿԸՀ-ն այս մասին որոշում կայացրեց նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում:

«ԿԸՀ-ում ստացվել է երկու օտարերկրյա կազմակերպություններից դիմում, որոնցով վերջիններս խնդրել են ԿԸՀ-ին հավատարմագրվելու որպես դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ: Նշված դիմումներից մեկը ներկայացվել է «Ազատություն եւ ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն» օտարերկրյա հասարակական կազմակերպության կողմից, մյուսը` «Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց» օտարերկրյա հասարակական կազմակերպությունից: Նշված կազմակերպությունն ունի ընտրական գործընթացները դիտարկելու փորձառություն»,- նշեց Մուկուչյանը:

Նիստի ընթացքում ԿԸՀ-ն նաեւ իրականացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում ԱԺ խմբակցությունների կողմից նշանակվող նախագահների ու քարտուղարների վիճակահանությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչեւ նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ