News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վճռաբեկ դատարանը որոշեց մասնակի բավարարել Քոչարյանի գործով գլխավոր դատախազի բողոքը, բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը և այն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Վճռաբեկը նաև մերժեց Քոչարյանի պաշտպանների բողոքը։ Հայկ Ալումյանի առաջին տպավորությունը բացասական էր, մանրամասն կարծիք կհայտնի, երբ ստանա  որոշման տեքստը․ փաստաբանն ասաց՝ շատ մեծ հավանականությամբ կդիմեն եվրոպական դատարան։ Իսկ ՀՔԾ-ն, ըստ Ալումյանի, Քոչարյանի մեղադրանքը լրացրել է միայն նոր ու շատ բառերի հաշվին՝ էական ոչինչ չկա։

Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվեց․ վճռաբեկը բավարարել է դատախազի բողոքը։ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը մեղադրվում է ապօրինի հարստացման համար։

Լիարժեք թեւակոխել ենք նախընտրական փուլ, Կառավարության նիստի սկզբում հիշեցրեց վարչապետի պաշտոնակատարը: Երրորդ հանրապետության լավագույն ընտրություններն անցկացնելու երեկվա նշաձողը այսօր Փաշինյանը հասցրեց միջազգային ամենաբարձր չափանիշներին՝ նոր խնդիր դնելով կառավարության առաջ։

Կառավարության շենքի առաջ աջ ղեկով մեքենաների ներկրողները նորից բողոքում էին, երբ երևաց տրանսպորտի նախարարի պաշտոնակատարը։ Ցույցը հավաքվեց Հակոբ Արշակյանի շուրջ, դարձավ վեճ․ ներկրողները պնդում էին, որ աջը պետք է իր տեղում մնա, Արշակյանն էլ հակառակը, թե պետք է ձախի փոխվի, այսպես՝ 5 րոպե։

Նախընտրական թիմերը հայտնի են, և արդեն քննարկվում է դրանց կազմը։ «Իմ քայլի» ցուցակը Շարմազանովին աջաբսանդալ է հիշեցրել, ինչու հենց այդ խառը կերակուրը, Շարմազանովը բացատրեց, որ մի ցուցակում են հավաքվել նախկինում հակառակ կարծիք ունեցող մարդիկ:

Էդմոն Մարուքյանը «Լուսավոր Հայաստանին» տեսնում է խորհրդարանի երկրորդ ուժ՝ այն տեղում, որին հավակնում է Հանրապետականը։ Սակայն, ըստ Մարուքյանի, մերժված իշխանության այդ ձգտումը հակասում է քաղաքագիտությանը։

Շարմազանովը Մարուքյանին խորհուրդ է տվել նախ կողմնորոշվել՝ ընդդիմություն են, թե ոչ, նոր քննադատել, և հետո՝ իրենք արդեն լավ քննադատ ունեն, և Մարուքյանը թող Փաշինյանի սեղանին թամադայություն չանի։

Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկը կոտրվել է,- NEWS.am-ին ասաց Արմեն Աշոտյանը։ Եվ քանի որ խոստացված փայտիկը 6 ամսում ոչինչ չարեց և ժողովրդին ներկայացնելու բան չունեն, ըստ Աշոտյանի, Փաշինյանը քարոզչական այլ շանս չունի, քան թիրախավորել ՀՀԿ-ին։ Սա նաև իրենց կենդանության նշանն է, որովհետև եթե Հանրապետականը մեռած է, և իրենց դեմ  շարունակում են պայքարել, ուրեմն կամ իրենք մեռած չեն, կամ նրանք են դիապղծությամբ զբաղված։

Արտահերթը մերժելու «Երկիր Ծիրանիի» որոշումը Զարուհի Փոստանջյանը բացատրեց կեղծ օրակարգով, որին չեն ցանկացել միանալ։ Ըստ նրա՝ իրականում հեղափոխություն տեղի չի ունեցել, ընդամենը թարմացրել և երկարաձգել են ավտորիտարիզմը։ Փոստանջյանը հների ու նորերի գաղտնի պայմանավորվածության նշաններ է նկատել, որոնցից մեկը, նրա խոսքով՝ Փաշինյանի և Սարգսյանի համատեղ կյանքն էր կառավարական առանձնատանը։

Դոլարի փոխարժեքը այսօր նվազել է ևս 0.69 դրամով՝ կազմելով 487 դրամ, եվրոն 549 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 622, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 31 դրամ։

Հանրապետությունում վաղը՝ նոյեմբերի 16-ին, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +11+13:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ