News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը «նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թշնամուն» արտահանձնման միջոցներ է փնտրում, որպեսզի լռեցնի Անկարային՝ կապված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ՝ տեղեկացնում է NBCNews со-ն՝ հղում կատարելով ամերիկյան երկու պաշտոնյաների։

Անցյալ ամիս Թրամփի վարչակազմի աշխատակիցները դիմել էին դաշնային իրավապահ մարմիններին՝ խնդրելով ուսումնասիրել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու օրինական հնարավոր ուղիները, որպեսզի Էրդողանը դադարեցնի ճնշումները սաուդյան իշխանությունների վրա։

Արդարադատության նախարարությանւ եւ ՀԴԲ-ին հանձնարարվել է վերսկսել Գյուլենի արտահանձնման գործը։ Սպիտակ տունը ԱՄՆ-ում Գյուլենի ապրելու կարգավիճակն է ուսումնասիրում։ Գյուլենը «գրին քարտ» ունի։ Նա 1990-ականների վերջից Փենսիլվանիայում է ապրում։

Թուրք պաշտոնյան հայտարարել է, թե Խաշոգջիի սպանության գործը Գյուլենի հետ կապ չունի։

Ավելի վաղ երկրի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ լրագրողի սպանության գործով ձերբակալվել է 21 մարդ, որոնցից 5-ի համար մահապատիժ կպահանջվի։

Հիշեցնենք, որ Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա մանրամասն կազմակերպված սպանություն է եղել։ Խաշոգջիի մարմինը դեռեւս չի գտնվել, սակայն լրատվամիջոցները հայտնել են, որ նրա մարմինը գտնվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ