News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրոպան Իրանի հանդեպ պետք է գործի իր տնտեսական պարտավորությունների համաձայն։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին՝ տեղեկացնում է ԻՌՆԱ-ն

«Թեհրանը կատարում է Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի շրջանակներում իր վրա վերցրած պարտավորությունները, որոնք վերաբերում են իրանական միջուկայի ծրագրին։ Սպասվում է, որ ԵՄ-ն փոխադարձությամբ կպատասխանի եւ կկատարի իր վրա վերցրած տնտեսական պարտավորությունները՝ պահպանելով իր քաղաքական պարտավորությունները»,- հայտարարել է նա։

Արակչին հիշեցրել է, որ ԱՄՆ-ը դուրս է եկել Իրանի հետ պայմանագրից՝ խախտելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւը։ Նա հավելել է, որ ՀՀԳՊ-ն տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության, ինչպես նաեւ միջուկային ռեժիմի չտարածումն ամրապնդելու նոր հնարավորություններ է ստեղծել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ