News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


2019 թ․ պետբյուջեի նախագիծը փաստեց, որ վարչապետ Փաշինյանի կախարդական փայտիկը չի աշխատում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը։

ՀՀԿ–ին, նրա  համոզմամբ, թիրախավորել են վերջին 6 ամիսների ընթացքում եւ շարունակելու են դա անել, քանի որ իշխող ուժը ժողովրդին ներկայացնելու ոչինչ չունի։

«Իրենց միակ հույսն այն է, որ շարունակեն մզել Հանրապետականի կիտրոնը, բայց նույն կիտրոնը հարյուր անգամ մզել չեք կարող, դուք Հանրապետականին մզել եք ապրիլին, մզել եք մայիսին, մզել եք հունիսին, հուլիսին, մինչեւ հոկտեմբեր քամում ու քամում եք, տեսնում եք, որ ավելին՝ քարոզչական տեսակետից, քամել չեք կարող»,– ասաց Արմեն Աշոտյանը։

Նրա համոզմամբ, անարդյունավետ կլինի անգամ եւս մի քանի հակակոռուպցիոն աղմուկ բարձրացնելը, քանի որ մինչեւ այսօր բարձրացրածների մի մասը դեռ դատական վճիռ չունի. «Շատ անհարմար վիճակ է ստացվում, երբ ՀՔԾ–ն հայտարարում է մարտի 1-ի զենքերի մասին եւ ասում, որ կասկածները չեն հաստատվել. բազմաթիվ դեպքեր կան»։

«ՀՀԿ-ին թիրախավորելու համար մենք շնորհակալություն ենք հայտնում «Իմ քայլը» դաշինքին, որովհետեւ ասում են, որ ՀՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել՝ մենք չենք ուզում, որ ՀՀԿ-ն ընդդիմություն լինի։ Պարոնա՛յք, մնացել էր դուք ընտրեք, թե ով է Հայաստանում ընդդիմություն լինելու»,–ասաց Արմեն Աշոտյանը։

Նիկոլի սելֆիի ձողի՝ իրենցից բարձր քաղաքական կշիռ ունենալու համեմատությամբ Աշոտյանը փաստում է, որ ՀՀԿ վարկանիշը շատ է իջել, բայց վստահ է, որ իրենք դառնում են ընդգծված ընդդիմադիր ազգային ուժ, որը ունի փորձ եւ գիտելք։

ՀՀԿ-ի մահանալու մասին ՔՊ անդամների պնդումներին հակադարձում է. «Եթե մահացած է եւ իրենք շարունակում են մեր դեմ պայքարել, ուրեմն կամ մենք մահացած չենք, կամ իրենք դիապղծությամբ են զբաղվում»։

Արմեն Աշոտյանի խոսքով, իրենք 80 տոկոսի հավակնություն չունեն, բայց 10 տոկոսի մասին մտածում են. «Դուք շարունակում եք, հարգելի պարոնայք՝ «Իմ քայլը» դաշինքից, թիրախավորել Հանրապետականին, որովհետեւ մտավախություններ ունեք բացառապես մեզանից, որովհետեւ պրոֆեսիոնալ քննադատություն մե՛նք կարող ենք ապահովել, որովհետեւ ձեր սխալները ամենահետեւողական եւ հիմնավորված կերպով մե՛նք ենք ցույց տալ, մենք ենք ձեզ հիշեցնում ձեր խոստումները»։

Աշոտյանն ասաց, որ իրենց խնդիրը իշխանափոխությունը չէ՝ դա իրատեսական չեն համարում, այլ իշխանափոխությունից հետո հավասարակշռությունն ապահովելը։

ՀՀԿ ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանն, ըստ Աշոտյանի, կզարդարեր ցանկացած նախընտրական ցուցակ. «Ես ուրախ եմ, որ Դավիթ Շահնազարյանի եւ մեր մոտեցումները Հայաստանին սպառնացող անվտանգային մարտահրավերների հետ կապված, համընկնում են։ Մենք մի կողմ ենք դրել մեր ներքին տարաձայնությունները, մեզ մտահոգում է Հայաստանի ու Արցախի ապագան»։

Նա ասաց, որ կուսակցության «ռեբրենդինգը» շարունակական պրոցես է։

Անդրադառնալով նախընտրական ցուցակին, Աշոտյանը նշեց, որ կուսակցությունը բնական զարգացումների արդյունքում զտումների է ենթարկվում. «Կային մարդիկ, որոնք մեզ լքեցին սկզբից, կային մարդիկ, որ լքեցին ընթացքում, կային՝ վերջին պահին, եւ ՀՀԿ թիմը մնաց ամուր։ Սա առաջին դեպքն է Հայաստանի նորագույն պատմության մեջ, երբ նախկին իշխանությունները ոչ թե փլուզվում են, հօդս են ցնդում, այլ փորձում են վերակազմակերպվել եւ քաղաքական դաշտում մնալ՝ Հայաստանի պետականաշինության ապագայի համար»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ