News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Եթե քաղաքական ուժը հաղթում է, ղեկավարը պետք է հավակնի երկրի առաջին դեմքի կարգավիճակին։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան՝ վարչապետ» կարգախոսն ունենալու հավանականությանը։

ԲՀԿ–ի նախընտրական կարգախոսը կհրապարակեն նախընտրական ծրագրի հետ։

Միքայել Մելքումյանի անունը ԲՀԿ նախընտրական ցուցակում անմիջապես հաջորդում է Գագիկ Ծառուկյանի անվանը։ Այդքան մոտիկությունը, ասում է, նշանակություն չունի. «Մենք կուսակցության մարդ ենք, պարոն Ծառուկյանը մտել է քաղաքականության մեջ, մենք էլ նրա հետ մտել ենք, նրա հետ էլ շարունակելու ենք»։

Նախընտրական քարոզարշավին մտադիր չեն որեւէ ուժի թիրախավորել։ Միքայել Մելքումյանն ասաց՝ եթե իրենց ուղղությամբ արձակված նետեր լինեն, միայն այդ դեպքում կարձագանքեն։ Իրենք իրենց ծրագրերն են առաջ տանելու։

ԲՀԿ–ն ՀՀԿ–ին մրցակից չի համարում. «Հանրապետականը 20 տարի իշխանության է եղել, անփառունակ կերպով չի կարողացել դա իրացնել եւ դեռ շատ վաղ է, որ ռեաբիլիտացիայի մասին մտածի»։

ԲՀԿ–ի՝ խորհրդարանում «այլընտրանք», ոչ թե «ընդդիմություն» լինելու անցյալը Միքայել Մելքումյանը մեկնաբանում է. «ԲՀԿ–ն միշտ պետականամետ ուժ է եղել, աջ կենտրոնամետ՝ պահպանողական արժեքներ դավանող ուժ»։

Խորհրդարանական նախորդ ընտրությունների քարոզարշավի ժամանակ գյուղացիներին տրակտորներ տրամադրելու կամ ուսման վարձ վճարելու ԲՀԿ–ի խոստումները ընտրակաշառք որակելը Միքայել Մելքումյանը բացառեց. «Դա ընտրակաշառք չի եղել, բարեգործությունը օրենքով թույլատրված ժամկետում կատարելը հակադրության մեջ չի մտել օրենքի տառի հետ եւ խնդիրներ չի առաջացրել։ Երբ Մեծ բարեգործը կատարում է բարեգործություններ մշտական՝ ե՛ւ ընտրությունից առաջ, ե՛ւ հետո, ե՛ւ միջընտրական փուլերում, խնդիր չի կարող առաջացնել։ Հանդարտ եղեք այդ առումով»։ 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ