News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդես է եկել ԵՄ-ից երկրի դուրս գալու մասին համաձայնագրի նախագծի պաշտպանությամբ, որն ավելի վաղ համաձայնեցվել էր Լոնդոնի եւ Բրյուսելի ներկայացուցիչների կողմից ու ստացել բրիտանական կառավարության հավանությունը: «Ես ամբողջ հոգով հավատում եմ, որ իմ ձեւավորած կուրսը ճիշտ է մեր երկրի եւ մեր ժողովրդի համար»,- հայտարարել է Մեյը Լոնդոնի իր նստավայրում կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ այս «համաձայնագիրը համապատասխանում է նրան, ինչի համար մարդիկ քվեարկել են հանրաքվեի ժամանակ», փոխանցում է DW-ն: 

Բրիտանիան «խոր անորոշության արահետ կմտնի», եթե մերժի brexit-ի հարցով դժվարությամբ մշակված համաձայնագիրը, վստահ է նա»: «Մենք կարող ենք որոշել ԵՄ-ից դուրս գալ առանց համաձայնագրի, մենք կարող ենք վճռել հրաժարվել brexit-ից: Կամ մենք կարող ենք համախմբվել եւ աջակցել լավագույն համաձայնագրին՝ այս համաձայնագրին»,- ասել է նա: 

Մեյը շեշտել է, որ brexit-ի հարցով երկրորդ հանրաքվե չի լինի: «Երկրորդ հանրաքվեի վերաբերյալ իմ դիրքորոշումը շատ հստակ է: Ես այն հայտնել եմ խորհրդարանի անդամներին, եւ ինձ թվում է, որ նրանց մեծամասնությունը հասկանում է, որ նրանք բրիտանացի ժողովրդին ձայնի իրավունք են տվել, եւ մարդիկ քվեարկել են: Հիմա մեր խնդիրն է այդ քվեարկության ժամանակ արտահայտված կամքի կատարումը, այլ ոչ թե երկրորդ հանրաքվեի անցկացումը: Երկրորդ հանրաքվե չի լինի»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ համաձայնագիրը Մեծ Բրիտանիային է վերադարձնում սահմանների լիակատար վերահսկողությունը, դադարեցնում է ազատ տեղաշարժը, ծախսերի լիակատար վերահսկողություն է տալիս, ինչպես նաեւ օրենսդրության եւ դադարեցնում է Եվրադատարանի որոշումների գործողությունը: Նա նաեւ հայտարարել է, որ համաձայնագիրը թույլ կտա Մեծ Բրիտանիան հանել ԵՄ գյուղատնտեսական եւ ձկնաբուծական տնտեսությունների նորմերի ազդեցությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ