News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ հանրապետական եւ դեմոկրատ սենատորներ օրինագիծ են ներկայացրել Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցների մասին՝ կապված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության եւ Եմենում Էր Ռիադի ռազմական գործողությունների հետ: Նախաձեռնության շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է դադարեցնել Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը, հայտնում է «Կոմերսանտը»:

Օրինագծով նաեւ նախատեսվում է՝

ամերիկյան կողմից սաուդյան կոալիցիայի օդանավերի լիցքավորման արգեք, որոնք մասնակցում են Եմենում քաղաքացիական պատերազմին,

պատժամիջոցներ անձանց դեմ, որոնք արգելափակում են Եմենում հումանիտար օգնության հասանելիությունը,

պատժամիջոցներ անձանց դեմ, որոնք Եմենում աջակցում են ապստամբ հուսիներին,

պատժամիջոցներ անձանց դեմ, որոնք պատասխանատու են Ջամալ Խաշոգջիի մահվան համար:

Դրանից բացի, օրինագծի շրջանակում նախատեսվում է զեկույց Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին, ինչպես նաեւ Եմենում «ռազմական հանցագործությունների եւ քաղաքացիական բնակչությանը վնաս պատճառելու մեղավորների» ցուցակի ներկայացում:

Օրինագծի հեղինակներն են Հանրապետական կուսակցության երեք (Թոդ Յանգ, Լինդսի Գրեմ, Սյուզան Քոլինզ) եւ Դեմոկրատական կուսակցության երեք (Բոբ Մենենդես, Ջեք Ռիդ, Ջեն Շահին) ներկայացուցիչներ: Դեմոկրատ Բոբ Մենենդեսը պարզաբանել է, որ սաուդցի 17 պաշտոնյաների դեմ անհատական պատժամիջոցների սահմանումն անբավարար է: «Անհրաժեշտ է անցկացնել Խաշոգջիի սպանության թափանցիկ եւ արժանահավատ քննություն, եւ Կոնգեսն այս օրինագծով ցուցադրում է մարդու իրավունքների պաշտպանությանն իր հաստատակամությունը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ