News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի՝ նոյեմբերի 15-ին, ամերիկյան SpaceX ընկերությունն իրականացրել է Falcon 9 հրթիռակրի արձակումը՝ կատարյան Es'hail-2 կապի արբանյակով, որն այս տարի դարձել է Իլոն Մասկի ընկերության 18-րդ հրթիռը: Այսպիսով SpaceX-ը կրկնել է հրթիռների արձակման անցյալ տարվա ռեկորդը, հայտնում է Bloomberg-ը:

Falcon 9-ի արձակումն իրականացվել է Ֆլորիդայում Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից: Ուղեծիր արբանյակի արձակումից հետո SpaceX-ի մասնագետները կատարել են Falcon 9-ի առաջին աստիճանի կառավարվող վայրէջքը Ատլանտյան օվկիանոսում լողարկող պլատֆորմի վրա:

SpaceX-ը հոկտեմբերի սկզբին Falcon 9-ը հաջողությամբ արձակել էր արգենտինական SAOCOM-1A արբանյակով: Արձակումն իրականացվել էր Քալիֆորնիայում ԱՄՆ ՌՕՈՒ Վանդենբերգ բազայի մեկնարկային հարթակից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ