News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը

Հարավ–չինական ծովը չի պատկանում ոչ մի ազգին եւ ԱՄՆ-ն կշարունակի ամենուրեք լողալ եւ թռչել, որտեղ թույլատրվում է միջազգային իրավունքով: Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, հաղորդում է Reuters-ը:

Միացյալ Նահանգները մի շարք զորավարժություններ են անցկացրել վիճահարույց Հարավչինական ծովում, ինչը Չինաստանի դժգոհությունն էր առաջացրել եւ վերջինս այն իր ինքնիշխանության համար սպառնալիք  էրհամարել:

«Հարավ–չինական ծովը չի պատկանում ոչ մի ազգին եւ դուք կարող եք վստահ լինել. ԱՄՆ-ն կշարունակի ամենուրեք լողալ եւ թռչել, որտեղ թույլատրվում է միջազգային իրավունքով եւ բխում է մեր ազգային շահերից», - ասել է Փենսը:

Չինաստանը, Բրունեան, Մալազիան, Ֆիլիպինները, Վիետնամը եւ Թայվանը Հարավչինական ծովի առնչությամբ դժգոհություններ ունեն, որով ամեն տարի 3 տրլն առեւտրային նավեր են անցնում:

Հարավարեւելյան Ասիայի երկերների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Փենսը նշել է, որ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղ չկա  «կայսրության եւ ագրեսիայի» համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news