News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խոստացել Կուրիլյան կղզիներում ամերիկյան զորքեր չտեղակայել, եթե  դրանք փոխանցվեն Տոկիոյին: Այս մասին հաղորդում է ճապոնական Asahi թերթը:

Աբեն խոստացել է կարգավորել Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասի 4 կզիների վերաբերյալ վեճը: Դրանք հայտնի են որպես Ճապոնիայի հյուսիսային հատվածներ եւ Հարավային Կուրիլներ՝ Ռուսաստանում: Խոսքը մասնավորապս Խաբոմաի եւ Խիկոտան կղզիների մասին է: 1956 թվականի խորհրդա-ճապոնական համատեղ հռչակագրում ասվում էր, որ Մոսկվան համաձայն է քննարկել դրանց փոխանցման հնարավորությունները խաղաղ համաձայնագրի կնքումից հետո:

Ցանկացած համաձայնագիր, որը վերաբերում է  Ճապոնիայի ինքնիշխանությանը, պետք է ներառի անվտանգության մասին ամերիկա-ճապոնական պայամանագրի հարցը, այդ թվում նաեւ հարցն այն մասին, թե արդյոք Վաշինգթոնն իրավունք կունենա կղզիների վրա ռազմականա բազաներ տեղակայել, գրում է Reuters-ը:

Պուտինը եւ Աբեն նոյեմբերի 14-ին Սինգապուրում բանակցությունների ժամանակ համաձայնել էին արագացնել բանակցությունները՝ 1956 թվականի համատեղ հռչակագրի հիման վրա:

Asahi-ն պնդում է, որ Աբեն Պուտինին ասել է, որ Միացյալ Նահանգները երկու կղզիներում ռազմական բազաներ չեն տեղակայելու, հիշեցնելով, որ Ճապոնիայի վարչապետի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականը նախկինում ասել էր, որ բազաների տեղակայումը հնարավոր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ