News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 28-ին: Վրաստան-օնլայնի  տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման համար պետական բյուջեից հատկացվել է 10,583,022 լարի (մոտ 4 մլն դոլար): Միջոցները կուղղվեն ընտրությունների նախապատրաստմանը, ընտրական սուբյեկտների ֆինանսավորմանը եւ այլն:

Նշենք, որ նախագահական ընտրությունենրի առաջին փուլը տեղի ունեցավ հոկտեմբերի 28-ին: Առաջին փուլի անցկացման համար ծախսվել է ավելի քան 15.1 մլն դոլար: Ընտրությունների երկրորդ փուլում պայքար կմղեն Վրաստանի իշխող կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին եւ «Ուժը միասնության մեջ է» միացյալ ընդդիմությունից Գրիգոլ Վաշաձեն:

Հոկտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը ձայների 50 տոկոսը չէր հավաքել: Սալոմե Զուրաբիշվիլին ստացել էր 38,64 տոկոս, իսկ Գրիգոլ Վաշաձեն` 37,73 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ