News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ուսումնասիրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու մասին Թուրքիայի կառավարության տրամադրած նյութերը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը՝ այն տեղեկությունների ֆոնին, թե Վաշինգթոնը, հնարավոր է, Գյուլենին Անկարային հանձնի, որ հանդարտեցնի Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ կապված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ:

Ընդ որում՝ Նաուերթը նշել է, որ Գյուլենի հարցը եւ Խաշոգջիի սպանությունը ոչ մի փոխկապվածություն չունեն: Նա նշել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի կառավարությունից Գյուլենի հետ կապված մի քանի հարցում է ստացել եւ շարունակում է գնահատել թուրքական կառավարության տրամադրած նյութերը, փոխանցում է CBSNews-ը: 

Նշենք, որ Էրդողանը Գյուլենին մեղադրում է 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ եւ փորձում է հասնել նրա արտահանձնմանը: Սակայն նախկինում ԱՄՆ ներկայացուցիչները հայտնում էին, որ Թուրքիան Գյուլենին արտահանձնելու համար անհրաժեշտ ապացույցներ չի ներկայացրել:

NBC News-ը, աղբյուրներին վկայակոչելով, նախօրեին հայտնել էր, որ վարչակազմը քննարկում է Գյուլենին արտահանձնելու հնարավորությունը, որ Էրդողանին հանգստացնի՝ կապված Խաշոգջիի սպանության հետ եւ նվազեցնի Էր Ռիադի վրա ճնշումը:

Գյուլենի՝ «Դաշինք հանուն ընդհանուր արժեքների» կազմակերպությունը հայտարարել էր, որ անհանգստացած է նրա հնարավոր արտահանձնման մասին տեղեկություններով: «Մենք անհանգստացած ենք այն տեղեկություններով, որ վարչակազմն ուսումնասիրում է Միացյալ Նահանգներից Ֆեթուլլահ Գյուլենի հնարավոր արտահանձնումը»,- նշված է կազմակերպության հայտարարության մեջ: «Թուրքական կառավարությունը երբեք Միացյալ Նահանգներին չի տրամադրել պատշաճ ապացույցներ այն մասին, որ Գյուլենը պատասխանատու է 2016 թվականի հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի համար, որին մասնակցությունը նա բազմիցս եւ վճռականորեն հերքել է: Հիմա, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, թուրքական կառավարությունը փորձում է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի ողբերգական մահը որպես հաղթաթուղթ օգտագործել: Գյուլենի արտահանձնումը գրեթե հաստատապես կհանգեցնի նրա մահվանը: Մենք հույս ունենք եւ ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգների կառավարությունը կհետեւի օրենքներին եւ պայմանագրերին, որպեսզի ապահովի պատշաճ գործընթաց»:

Անցյալ տարի NPR-ի հետ եզակի հարցազրույցում Գյուլենն ասել էր, որ չի ընդդիմանա, եթե ԱՄՆ-ն որոշի իրեն հանձնել, չնայած ենթադրություն էր հայտնել, որ դա վնաս կհասցնի ԱՄՆ վարկանիշին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ