News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում, այսօր՝ նոյեմբերի 16-ին, երկար ժամանակ հնարավոր չէր լինում սկսել նիստ, քանի որ քվորում չկար, գրանցվել էր ընդամենը 47 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ է 53 պատգամավոր ներկայություն:

«Մեր վիճակն այնքան էլ անհույս չի»,-ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ նկատի ունենալով, որ եւս 5 պատգամավոր կմիանա իրենց:

Իսկ երբ գրանցվեց 53 պատգամավոր, պարզվեց, որ դահլիճում ներկա է ընդամենը 50 պատգամավոր եւ հնարավոր չէ քվեարկություններ կազմակերպել:

«Գրանցված 3 պատգամավորները չկան: Կոչ եմ անում գալ դահլիճ, որովհետեւ այս պահին դահլիճում 50 մարդ է, գոնե 53 պետք է լինեն, որ կարողանանք քվեարկություն կազմակերպել: Սպասում ենք այն մարդկանց, որոնք ստիպում են, որ դուք սպասեք իրենց»,-ասաց Բաբլոյանը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նկատեց. «Այսինքն սա նման է «դե սպասիր»-ին»:

Արա Բաբլոյանը սկսեց պատգամավորներին անվանական հրավիրել դահլիճ՝ ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանին, Կարեն Ավագյանին: Նա դիմեց Էդուարդ Շարմազանովին՝ «մի հատ Կարենին զանգի»:

Շարմազանովն էլ կատակով ասաց. «Պատգամավորներն ազատ են, կուզեն կգան, կուզեն՝ չէ»:

Իսկ երբ դահլիճ մտավ Գալուստ Սահակյանը, Արա Բաբլոյանն արձագանքեց. «Բա որ Գալուստ Գրիգորիչն ասում էր՝ ծափ կտաք իմ գալուն, ահա խնդրեմ»:

Ի վերջո քվորումն ապահովվեց եւ պատգամավորները սկսեցիքն քվեարկել նախորդ օրերին քննարկած օրինագծերը:

Տպել
Ամենաշատ