News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.53
EUR
539.47
RUB
7.57
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Պենտագոնը Կոնգրեսին Թուրքիային հարյուր F-35 կործանիչների վաճառքի մասին զեկույց է ներկայացրել՝ գործարքի կնքման համար գլխավոր խոչընդոտը վերացնելով, հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով զեկույցին ծանոթ հինգ մարդու:

Ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման Թուրքիայի որոշումը Արեւմուտքի մտահոգությունն է առաջացրել, քանի որ Մոսկվան կարող է տվյալներ ստանալ ամերիկյան ամենաառաջադեմ ռազմական օդանավի խոցելիության մասին:

Պենտագոնի ներկայացուցիչ Էլեն Լորդը Reuters-ի հետ զրույցում նշել է, որ C-400 զենիթահրթիռային համալիրների գնման մասին Թուրքիայի ծրագրերը չափազանց խնդրահարույց են եւ ԱՄՆ-ի շատ պաշտոնական անձինք այդ հարցը քննարկել են Անկարայի հետ, բայց ոչ մի նշան չկա, որ Թուրքիան կփոխի իր որոշումը:

Նշենք, որ որոշ ամերիկյան օրենսդիրներ կոչ են արել արգելել Թուրքիային կործանիչներ վաճառել, եթե նա գնի C-400 համալիրները: Բացի այդ ԱՄՆ-ն այդ դեպքում չի բացառում պատժամիջոցների կիրառումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել