News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 15-ին Ucom ընկերության նախաձեռնությամբ Երեւանի Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) հայկական տարածաշրջանային գրասենյակում կայացավ «Harnessing the Power of Big Data» միջոցառումը։ Մեծ տվյալների ուժի կիրառման ուղիներին ու առանձնահատկություներին նվիրված համաժողովը հնարավոր դարձավ իրականացնել Financial Times պարբերականի վարկածով Եվրոպայում 3-րդ տեղն զբաղեցնող հայտնի IE Business School-ի հետ գործակցությամբ։

Հայտնի է, որ վերջին տասնամյակում աշխարհում կուտակվել են աննախադեպ քանակի տվյալներ: Քննարկման ընթացքում ներկայացվել է Big Data աշխարհը, դրա կարեւորությունը եւ կիրառման բազմաթիվ հնարավորությունները։ Հատուկ ուշադրության է արժանացել Big Data-ի կիրառումը բիզնեսում, մասնավորապես՝ փոքր ձեռնարկություններում եւ խոշոր կորպորացիաներում։ Բանախոսները՝ «IE Business School»-ի դասախոս Քրիստինա Ստատոպուլոսը եւ Ucom ընկերության Մեծ տվյալների բաժնի ճարտարագետ Հայկ Զարգարյանը ներկայացրել են, թե ինչու է այսօր բիզնեսը պայքարում վերլուծության նոր մեթոդներ որդեգրելու համար:

Քրիստինա Ստատոպուլոսի հիմնական գործունեությունն ուղղված է որոնման համակարգի թրենդերի ուսումնասիրությանը եւ իսպանական ու միջազգային այլ կազմակերպությունների համար դրանց վերլուծության հիման վրա արված նորարական բիզնես լուծումների առաջարկներին։ Իր խոսքով, նա օգնում է բիզնեսը նոր մակարդակի բարձրացնել։

Ucom-ի կողմից ներկայացված բանախոս Հայկ Զարգարյանի խոսքով Ucom-ն այն քիչ հայկական կազմակերպություններից է, որը հավաքագրում եւ վերլուծում է իր Big Data-ն: Նա նաեւ մանրամասնեց այդ գործընթացը եւ պատմեց, թե ինչ օգուտ է բերում այն Ucom-ին:

«Բազմիցս ասել եմ, որ Ucom-ը պարզապես կապի օպերատոր չէ։ Մենք թվային ընկերություն ենք՝ դրանից բխող բոլոր մարտահրավերներով ու հնարավորություններով։ Big Data-ին վերաբերող այս մակարդակի հանդիպումները լինելու են շարունակական», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ