News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքական ոստիկանությունը  հայտնի իրավապաշտպան եւ գործարար Օսման Քավալայի գործի քննության շրջանակներում ձերբակալել է 6 մարդու, այդ թվում երկու պրոֆեսորների, հաղորդում է Haberturk-ը:

Քավալան կալանավորվել էր անցյալ տարվա հոկտեմբերին 2016-ի հուլիսին պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով:

Ձերբակալվածների թվում համալսարանի երկու պրոֆեսոր կա, մնացած 4-ը «Anadolu Kultur» կազմակերպության աշխատակիցներ են, որի նախագահը Քավալան է:

Նշենք, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի քննության պատրվակով կալանավորվել է մոտ 80 հազար մարդ: Ավելի քան 150 հազար քաղաքացիական ծառայողներ, ներառյալ ուսուցիչներ եւ մանկավարժներ ազատվել են իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապերի կասկածանքի պատճառով, որին իշխանությունները մեղադրում են հեղաշրջման կազմակերպման մեջ:

Նշենք, որ Օսման Քավալան ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների հայտնի  պաշտպան է: Ստամբուլի տպարանում, որը պատկանում էր իրեն, մասնավորապես, հրատարակվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրա «Ջեզաիր» ռեստորանում քննարկումներ են կազմակերպվել Հայոց ցեղասպանության մասին եւ սգո միջոցառումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ