News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում մեկնարկել է ամենամյա հեռախոսամարաթոնը: Այն կշարունակվի մինչեւ նոյեմբերի 18-ը: Ֆոնեթոն-2018-ին մասնակցելու է մեկնել Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Հեռախոսամարաթոնի մեկնարկը ազդարարելու համար Փարիզում է նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը: Ֆոնեթոնին հավաքագրված գումարներն ուղղվելու են 2019-ին Հայաստանում եւ Արցախում իրականացվելիք ծրագրերին:

«Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը»,- ֆրանսիական AYP ռադիոկայանի «Հայաստանն այսօր» հաղորդաշարի եթերում ասել է Հայկակ Արշամյանը:  Հիմնադրամի տնօրենը ֆրանսահայ ունկնդիրներին հայտնել է, որ շուտով կավարտվեն Հիմնադրամում անցկացվող ստուգումները: Ըստ նախնական տվյալների՝ Հիմնադրամի գումարների կորուստ չի եղել: «Հիմնադրամը շարունակում է  գործել թափանցիկ: Նվիրաբերված յուրաքանչյուր ցենտ ուղվելու է իր նպատակին», - շեշտել է Հիմնադրամի տնօրենը:

Ինչ վերաբերում է Համահայկական հիմնադրամի հետագա ծրագրերին՝ Հայկակ Արշամյանն ասել է, որ Հիմնադրամը չպետք է կենտրոնանա միայն բուն շինարարության վրա: «Իհարկե, շատ կարեւոր է ենթակառուցվածքների զարգացումը: Սակայն, ես ցանկանում եմ, որ Հիմնադրամը նաեւ բովանդակային ծրագրեր իրականացնի: Մենք պետք է Հայաստանը դարձնենք միտք արտադրող երկիր: Պետք է զարկ տանք Հիմնադրամի միջոցով ինովացիոն նոր բարձր տեխնոլոգիաներին, մենք պետք է զարկ տանք երկրի մշակույթի ու արվեստների զարգացմանը: Նաեւ մենք Հայաստանը Հիմնադրամի միջոցով պետք է դարձնենք կանաչ էներգիայի երկիր», - նշել է Հայկակ Արշամյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը հույս է հայտնել, որ մոտ ապագայույմ Հայաստանը կարող է դառնալ յուրահատուկ ցանցապետություն աշխարհում: Դրա համար կա Սփյուռքը, անհարժեշտ է միայն ամրացնել  կապերը: «Մենք մի օր այն օրվան պետք է հասնենք, որ աշխարհում ասելով Հայաստան, հասկանան որակի բրենդ: Ես ուզում եմ՝ դա իրականություն դառնա Հիմնադրամի շնորհիվ, - ընդգծել է Հայկակ Արշամյանը, -  «այստեղ միայն գումարի խնդիրը չէ, կարեւոր է Սփյուռքի ներգրավածությունը պետության կայացման գործում: Ինձ համար կարեւոր չէ՝ ինչքան գումար է նվիրաբերվում, կարեւոր է՝ քանի մարդ է մասնակցում համահայկական դրամահավաքին: Պետք է Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ մեծացնենք հայրենիքի նկատամամբ սեփականության զգացումը, եւ դա պետք է լինի շատ իրական ու գործնական»: 

Ռադիոհաղորդման ձայնագրությունն ամբողջությամբ  կարող եք լսել այստեղ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ