News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 20
Տեսնել լրահոսը

Facebook ընկերությունը մտադիր է հաջորդ տարեվերջին անկախ հանձնաժողով ստեղծել, որը կքննարկի տեղաբաշխվող էջի եւ սոցցանցի կանոնների խախտման պատճառով հաղորդագրությունների հեռացման առիթով օգտատերերից ստացվող գանգատները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի բլոգը:

Ավելի վաղ Facebook-ը հերթական զեկույցն էր տարածել այն մասին, թե ինչպես է ընկերությունը պայքարում սոցցանցի կանոններով արգելված տարբեր հրապարակումներով, այդ թվում՝ բռնության, ագրեսիայի եւ ատելության այլ դրսեւորումների կոչեր պարունակող հաղորդագրություններով էջերի դեմ: Ըստ զեկույցի՝ ընթացիկ տարվա ապրիլից սեպտեմբեր Facebook-ում անցած հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ կրկնակի շատ են նման հաղորդագրություններ հեռացվել: Սոցցանցն այս ժամանակահատվածում արգելափակել է նաեւ 1,5 մլրդ կեղծ էջեր:

Ցուկերբերգը հայտնել է, թե հանգել է այն եզրակացության, որ Facebook-ն այս կամ այն էջի թույլատրելիության վերաբերյալ չպետք է միայնակ որոշում ընդունի: Օգտատերերը հիմա հնարավորություն ունեն կոնկրետ հաղորդագրությունը հեռացնելու սոցցանցի որոշումը վիճարկել, սակայն նման գանգատները քննարկում են ընկերության աշխատակիցները: Սրա հետ կապված, Ցուկերբերգի խոսքով, ինքը Facebook-ին առընթեր անկախ վերահսկիչ մարմնի ստեղծման անհրաժեշտություն է տեսնում, որը նման դեպքերն ինքնուրույն կքններ:

Հաղորդվում է, որ նման հանձնաժողովը կստեղծվի 2019 թվականի վերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Microsoft-ը հայտնել է Եվրոպայում քաղաքական հետազոտությունների կենտրոնների աշխատակիցների վրա կիբեռհարձակման մասին
Հարձակման է ենթարկվել Բելգիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Սերբիայում եւ Ֆրանսիայում աշխատող այս կազմակերպությունների աշխատակիցների 104 էջ…
Ամբողջ աշխարհում Skype-ի օգտատերերը բախվել են ծառայության աշխատանքի խափանումների հետ
Տեխնիկական խափանումներ են նկատվել հիմնականում Ճապոնիայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայի երկրներում…
Facebook-ը ներկայում ԵՄ կարգավորիչների թիրախում չէ
«Մենք որոշ մտավախություններ ունենք»․․․
Instagram-ում նվիրատվությունների համար սթիքերներ կհայտնվեն
Նման բան վերջին չորս տարիների ընթացքում կիրառվում է Facebook-ում․․․
Huawei-ի հիմնադիրը խոստացել է հաճախորդների մասին տեղեկատվությունը չփոխանցել Չինաստանի կառավարությանը
Միացյալ Նահանգներն իրենց դաշնակիցներին կոչ են անում չօգտագործել Huawei-ի տեխնոլոգիան․․․
Որոշվել են աշխարհի լավագույն սմարթֆոնները
Փորձագետները եզրակացրել են, որ 2019-ի լավագույն սմարթֆոնների վարկանիշը շատ չի տարբերվում նախորդ տարվա նույն ցուցակից...