News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Հանրապետությունում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի հաղորդմամբ, Երեւանում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է թույլ անձրեւ, 17-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +12+14:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +5+10,

Կոտայքի լեռներում գիշերը` -3+2, ցերեկը՝ +5+10,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +3+5, ցերեկը՝ +9+11,

Գեղարքունիքում գիշերը` -3+2, ցերեկը՝ +5+10,

Լոռիում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +6+11,

Տավուշում գիշերը՝ -1+4, ցերեկը` +8+13,

Արագածոտնի լեռներում գիշերը` -3+2, ցերեկը՝ +5+10,

Արագածոտնի նախալեռներում՝ +5+7, ցերեկը՝ +11+14,

Արարատում գիշերը` +5+7, ցերեկը՝ +12+14,

Արմավիրում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +12+14,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +5+10,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+7, ցերեկը՝ +12+14,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +5+8, ցերեկը՝ +10+14,

Սյունիքի նախալեռներում՝ -3+1, ցերեկը՝ +5+10,

Արցախում գիշերը` +3+7, ցերեկը՝ +8+13:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը