News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին։

Նախարարի պաշտոնակատարը, ողջունելով հյուրին, նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ համատեղ քննարկվել և գտնվել են լուծումներ մի շարք հարցերի, որոնք առնչվում են գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը։

Դմիտրի Գվինդաձեն շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ՎԶԵԲ ամենակարևոր գործընկերներից է։ Հայաստանյան գրասենյակի ղեկավարը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել Բանկի գործունության հիմնական ուղղությունները և տնտեսության այն ոլորտները, որտեղ ուղղվում են ՎԶԵԲ-ի ռեսուրսները։

Դմիտրի Գվինդաձեն և Տիգրան Խաչատրյանը քննարկել են պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրական փաթեթի շուրջ տարվող աշխատանքները, ճշգրտել փաստաթղթի հետ կապված հետագա քայլերը։

Նախարարի պաշտոնակատարը Դմիտրի Գվինդաձեի հետ քննարկել է նաև բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրմանն առնչվող հարցեր, անդրադարձել միջազգային և տարածաշրջանային փորձին ու դրա արդյունավետությանը Հայաստանում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակի գործունեության և դրա արդյունավետության բարձրացման հարցերին։

ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն հավաստիացրել է, որ նախարարությունը կարող է հույս դնել Բանկի վրա իր նախաձեռնություններում, որոնք միտված կլինեն գործարար միջավայրի բարելավմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ