News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վեհափառի անվտանգությունը պետք է պահպանի ժողովուրդը. եթե այսօր Վեհափառը չի կարողանում շրջել ժողովրդի մեջ, դա իր պրոբլեմն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նշենք, որ օրինագիծը, որը վերաբերում էր Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությանը, տապալվեց, կողմ էր ընդամենը 28 պատգամավոր:

ՀՀԿ-ական պատգամավորները դա համարեցին սրբապղծություն, սատանայի ու սատանայապաշտների, գոմիկների ու կրոնական փոքրամասնությունների քարոզ:

«Ելք»-ից Ալեն Սիմոնյանն էլ նշեց. «Այսինքն մենք Ամենայն հայոց կաթողիկոսին պետք է պաշտպանենք ամենայն հայոց ժողովրդի՞ց: Եթե կան ինչ-որ մարդիկ, որ կարող են ինչ-որ ոտնձգություն անել, կառավարությունը դրա պատասխանը տվել է: Վերածել սա, թե ով է ավելի քրիստոնյա, ես նման մոտեցմանը դեմ եմ, մնում էր կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանենք»:

Սրան արձագանքեց ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը. «Ի՞նչ է նշանակում Վեհափառին պաշտպանենք համայն հայությունից: Ո՞վ է համայն հայության անունից խոսում: Կամ մեր մեջ խոսում է հայի արյունը, կամ այդ արյան փոխարեն ուրիշ բան է հոսում: Ամեն ինչին չափ ու սահման պետք է լինի: Այստեղ որեւէ այլ բան ասելը սրբապղծություն է, եւ մենք պետք է կողմ քվեարկենք այս օրենքին»:

ՀՀԿ-ից Մարգարիտ Եսայանն էլ ասաց, եթե կաթողիկոսին չենք պաշտպանում, ուրեմն եկեք վարչապետին էլ չպաշտպանենք հայ ժողովրդից. «Ումի՞ց է պաշտպանվում վարչապետը, հայ ժողովրդի՞ց»:

ՀՀԿ-ից Հակոբ Հակոբյանն ավելի կտրուկ էր. «Մենք վեհափառին ժողովրդից չենք պաշտպանում, այլ պաշտպանում ենք սեռական եւ կրոնական փոքրամասնությունից, որոնք դրսից ֆինանսավորվում են եւ պայքարում են հայկական պետականության եւ հայ հավատքի դեմ»:

Սամվել Նիկոյանն էլ հավելեց, որ խնդիր կա կաթողիկոսին պաշտպանել սատանաներից ու սատանայապաշտներից, որոնք «սնվում են դրսից եւ որոնց նպատակը մեր պետության ազգային արժեքները հարվածի տակ դնելն է»:

Իսկ արդեն քվեարկությունից հետո Սասուն Միքայելյանը անդրադառնալով օրինագծին կողք քվեարկած 28 ՀՀԿ-ականներին, ասաց. «Ես խորհուրդ կտայի հաջորդ խորհրդարանում այս 28 հոգուն դասել սրբերի դասին: Երկրորդ, իրենց կառավարության ժամանակ է ատելություն առաջացել կաթողիկոսի նկատմամբ: Նրանք պետք է այդ ժամանակ կարողանային կանխել դա: Եթե այսօր մեր կաթողիկոսը լիներ իր դիրքերում, երբեւիցե նման օրենք չէր մտնի ԱԺ: Մենք պաշտում ենք մեր եկեղեցին, բոլորս էլ առաքելական եկեղեցու հավատացյալ ենք: Մեռնեմ Աստծուն, ոչ թե ձեւական այս կարիերիստներին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (ֆոտո)
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց…
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ֆոտո)
Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես…
Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ…
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Ամենաշատ