News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Աչոկներ շահել Հայ առաքելական եկեղեցու արժեքների վրա, համարում եմ ցածրամակարդակ, հետամնաց երեւույթ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նշենք, որ օրինագիծը, որը վերաբերում էր Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությանը, տապալվեց, կողմ էր ընդամենը 28 պատգամավոր:

ՀՀԿ-ական պատգամավորները դա համարեցին սրբապղծություն, սատանայի ու սատանայապաշտների, գոմիկների ու կրոնական փոքրամասնությունների քարոզ:

Մելքումյանն, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորների ելույթներին, ասաց. «Մինչ այդ այստեղ քվեարկությունները ցույց տվեցին, որ սա ուղղակի քաղաքական սաբոտաժ է, վերջին փրփուրներն են, երբ ինքնալուծարված խորհրդարանը գնում է, եւ իրենց միանշանակ ցույց տվեցին, որ իրենք ցածր մակարդակի, երկրի ճակատագիրը ձախողած քաղաքական ուժ են»:

«Ծառուկյան» խմբակցությունից գեւորգ Պետրոսյանն էլ հավելեց. «ՀՀԿ խմբակցությունից միայն 28 մարդ է ներկա, եթե իրենց ամբողջ խմբակցությունը ներկա լիներ, մենք գուցե բարոյապես հանձնվեինք, բայց խմբակցության 2/3-ը չկա, չեն կարողանում քվորում ապահովել ու վերջին պահին այդ հայրենասիր հորջորջվելը, մյուսներին էլ սրբապղծության մեջ մեղադրելը ուղղակի մերկապարանոց, չհիմնավորված, շոուի համար է սարքած»:

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների մի մասը ձեռնպահ քվեարկեց այդ օրինագծին, «Ելք»-ից միայն Գեւորգ Գորգիսյանն է կողմ քվեարկել: Քվեարկությունից հետո ՀՀԿ-ական պաշտգամավորների մի մասը ցուցադրաբար լքեց դահլիճը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկնարկել է Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթը (ֆոտո)
Հաղարծնի շաբաթը կամփոփվի օգոստոսի 18-ին՝ Խաղողօրհնեքի հանդիսավոր արարողությամբ․․․
Պոլսո պատրիարքի ընտրության նախաձեռնող խումբը հանդիպել է Թուրքիայի ՆԳ նախարարի հետ
ՆԳ նախարարի եւ մյուսների հետ հանդիպումները դրական են անցել, որոնք կարելի է առաջին քայլերը համարել պատրիարքի...
Եպիսկոպոս Մաշալյանը հանդիպել է Էրդողանի հետ (ֆոտո)
Նախագահ Էրդողանը հանդիպման ժամանակ իր ողջույններն է հղել Ստամբուլի հայ համայնքին...
Կաթողիկոսի հասցեին անվայել արտահայտությունների համար ծեծի է ենթարկել. Գարեգին Բ-ի եղբորորդու գործը դատարանում է
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Համբարձում Գևորգի Ներսիսյանը 2018 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում...
Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն
Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ազատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի...
Պոլսո հայոց պատրիարքի ընտրության համար դիմում է ներկայացվել նահանգապետարան
Իշխանության պատասխան խնւց հետո...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ