News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում Էլեկտրոնային քվեարկության համակարգը զրոյական մակարդակի վրա է։ Նման կարծիք այսօր՝ նոյեմբերի 16–ին հրավիրված քննարկման ժամանակ հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրի համակարգող Հովսեփ Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում էլեկտրոնային քվեարկությունը ներդնելու եւ այդ եղանակով ընտրություններն անցկացնելու առումով լուրջ խնդիրներ կան։

«Ընտրությունները էլեկտրոնային քվեարկության եղանակով անցկացնելը լրացուցիչ սթրես կլինի հանրության համար։ Պետք է հասկանալ՝ արդյոք մեր հասարակությունը պատրաստ է դրան, թե՝ ոչ։ Շատ մարդիկ անգամ ընտրական տեղամասում կտրոն տալու սարքից չեն կարողանում օգտվել, միշտ ինչ–որ մեկն օգնում է, նման պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում քվեարկության գաղտնիության ապահովումը»,–ասաց նա՝ նշելով, որ նման եղանակով մեծ ռիսկի տակ է դրվում ընտրողի քվեարկության գաղտնիությունը։

Տվյալների անվտանգության մասնագետ Արամ Ջիվանյանի խոսքով,  սակայն էլեկտրոնային քվեարկության գաղտնիությունը հնարավոր է պաշտպանել Բլոկչեյն (տվյալների պահպանման տեխնոլոգիա)  համակարգի միջոցով։

Ըստ նրա՝ էլեկտրոնային քվեարկության համակարգը յուրաքանչյուր ընտրողի պետք է հնարավորություն տա վերահսկելու իր կատարած քվեարկությունը, որպեսզի ընտողը վստահ լինի, որ իր քվեարկությունը չի կեղծվել, գրանցվել է տվյալների բազայում եւ փոփոխման ենթակա չէ։

Ջիվանյանի կարծիքով՝  բլոկչեյն համակարգի միջոցով հնարավոր է բացառել տվյալների բազայում քվեարկության փոփոխությունը, սակայն միանշանակ ասել, որ էլեկտրոնային համակարգում բացառվում է քվեների կեղծումը, հնարավոր չէ։

Անդրադառնալով Հայաստանում էլեկտրոնային քվեարկության համակարգի ներդրմանը, նա ասաց.

«Դժվար է մարդկանց համոզել, որ էլեկտրոնային քվերակության միջոցով հնարավոր չէ թույլ տալ որեւէ կեղծիք , դրա համար ոչ թե պետք է մարդկանց համոզել, որ բացառվում է այդ համակարգով որեւէ կեղծիք, այլ մարդկանց տալ վերահսկողության մեխանիզմներ»։

Մասնագետի խոսքով՝ էլեկտրոնային քվեարկության եղանակով որեւէ կերպ չպետք է բացահայտվի քաղաքացու կատարած քվեարկությունը, անգամ, եթե ընտրողը ցանկանում է ապացուցել ինչ–որ մեկին, թե ում է ընտրել ։

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրություններին էլեկտրոնային եղանակով կարող են քվեարկել  ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները, նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները, օտարերկրյա պետություններում երկարատեւ ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաեւ ՀՀ–ում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Սերժ Սարգսյանի դեմ. «Շեֆը կամ վախեցել է, կամ պայմանավորվել»
Ընտրություններից հետո ՀՀԿ-ն դեռ ԳՄ նիստ չի հրավիրել...
Հայաստանում սպասում են Արամ Ա Կաթողիկոսի այցին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո ...
Ցանկացած ուժ, որը չունի հսկողություն, վերածվելու է բռնապետության. «Ազգային առաջընթացը» ընդդիմություն դառնալու մասին
Այս իրավիճակում պարտադիր է արտախորհրդարանական ուժեղ ընդդիմությունը...
«Մենք» դաշինքը Սահմանադրական դատարան դիմելու պատճառ չի տեսնում
Կարծում եմ՝ այսպիսի խախտումներ ընդհանրապես չեն գրանցվել...
Քաղաքական դաշտը վերածվում է ֆարսի, ինչպես որ նախկինում էր. Լուսինե Հարոյանը՝ ԲՀԿ–ԼՀԿ փոխհրաձգության մասին
Եթե մենք ընտրությունների գնայինք նոր ընտրական օրենսգրքով, կարծում եմ՝ շատ խնդիրներից կխուսափեինք...
Ընտրությունների արդյունքները ՍԴ–ում կարող են վիճարկվել մինչեւ դեկտեմբերի 21-ը․ ԿԸՀ
Նշված ժամկետից հետո, եթե չի լինի բողոքարկում ԿԸՀ–ն կկազմի արձանագրություն եւ կգրանցի պատգամավորներին...
Partner news