News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորներն ամեն ինչ արեցին ապացուցելու համար, որ պետք է ինքնալուծարվեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումից առաջ հայտարարեց օրինագծի հեղինակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նշենք, որ այս օրինագծով նախատեսվում է, որ ուսանողները հնարավորություն կստանան ուսման վարձերը վճարել նաեւ ամսական կամ եռամսյակային կտրվածքով:

Մինչ այդ մեկ այլ օրինագծի շուրջ թեժ բանավեճից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավորները լքել էին նիստերի դահլիճը:

Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Խոսքս ուղղում եմ ոչ թե պատգամավորներին, որոնք ամեն ինչ արեցին ապացուցելու համար, որ պետք է ինքնալուծարվեն: Այլ խոսքս ուղղում են ուսանողներին: Չվարանեք հանկարծ, այս քաղաքական, անձնական դրդապատճառներով դահլիճը լքած պատգամավորյաց բազմությունը չի կարողանալու ազդել այս որոշման վրա:

Մենք կարճ ժամանակ անց ունենալու ենք նոր Ազգային ժողով: Սիրելի ուսանողներ, ես խոստանում եմ ձեզ, որ ձեր ուսման վարձերը տարաժամկետվելու են ամսվա կտրվածքով: Դուք ունենալու եք հնարավորություն եւ բուհերից չթռնելու դուս միայն այն պատճառով, որ այստեղ կային ապաշնորհ մարդիկ, որոնց համար դա երկրորդական բան էր: Նրանց համար երկրորդական է, որ որեւէ բժիշկ կարող է դառնալ մատուցող, որեւէ ուսուցիչ կարող է դառնալ արտագաղթող, ինչ է թե չունի գումար վճարելու ուսման համար»:

Տպել
Partner news