News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տորբերն Յագլանդը անհանգստացած է Թուրքիայում գիտնականների խմբի ձերբակալությամբ: «Ինձ շատ է անհանգստացնում գիտնականների խմբի ձերբակալությունը, ներառյալ Հաքան Ալթինայի, մենք հնարավորինս շուտ դա կքննարկենք թուրքական կառավարության հետ», - նշել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր,թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու, այդ թվում մի քանի պրոֆեսորների՝ հայտնի իրավապաշտպան եւ գործարար Օսման Քավալայի գործի քննության շրջանակներում, հաղորդում է  Haberturk-ը:  Քավալան կալանավորվել էր անցյալ տարվա հոկտեմբերին 2016 թվականին պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով:

Նշենք, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի քննության պատրվակով կալանավորվել է մոտ 80 հազար մարդ: Ավելի քան 150 հազար քաղաքացիական ծառայողներ, ներառյալ ուսուցիչներ եւ մանկավարժներ ազատվել են իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապերի կասկածանքի պատճառով, որին իշխանությունները մեղադրում են հեղաշրջման կազմակերպման մեջ:

Նշենք, որ Օսման Քավալան ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների հայտնի  պաշտպան է: Ստամբուլի տպարանում, որը պատկանում էր իրեն, մասնավորապես, հրատարակվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրա «Ջեզաիր» ռեստորանում քննարկումներ են կազմակերպվել Հայոց ցեղասպանության մասին եւ սգո միջոցառումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք նախարարներ խոստացել են Մեյի դեմ ելույթ ունենալ եւ կողմ քվեարկել 50-րդ հոդվածին
Daily Mail-ում հրապարակված հոդվածում նախարարները հայտնել են ԵՄ-ից երկրի դուրս գալու հարցով վարչապետի աշխատանքի նկատմամբ իրենց յուրատեսակ վճռականության մասին...
FATF-ը դժգոհ է ԵՄ-ի «սեւ ցուցակից»
Բիլլինգսլին հայտարարել է, որ մի շարք անդամ պետություններ ԵՄ-ի ցուցակի վերաբերյալ «լուրջ մտահոգություն» են հայտնել...
Չորս բրիտանացի նախարար Մեյից պահանջել է հետաձգել Brexit-ի ժամկետը
Եվրոպական երիտասարդական պառլամենտի միջազգային գագաթաժողովը առաջին անգամ կանցկացվի Երեւանում
Սա հիանալի հնարավորություն է Եվրոպայի երիտասարդության համար՝ Հայաստանին ծանոթանալու եւ այստեղի երիտասարդության հետ ամուր կապեր հիմնելու…
ԵՄ-ն հայերի հետ այլ կերպ է խոսում. Սվիտալսկի
«Մենք դեռեւս խոսում ենք մարդու իրավունքների մասին եւ դեռ շատ հարցեր կան, որոնց մասին մենք դեռ պետք է խոսենք, թեկուզ այլ կերպով...
Եվրախորհրդարանում հայատյացությանը նվիրված համաժողով կանցկացվի
Համաժողովին կմասնակցեն գիտական համայնքի ականավոր ներկայացուցիչներ, այդ թվում `պատմաբաններ, քաղաքագետներ, լրագրողներ եւ իրավապաշտպաններ...