News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին ռուսական ռուբլին կրկին սկսեց «թուլանալ»։ Ստորեւ բերված գրաֆիկներից առաջինում հստակ երեւում են վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում ԱՄՆ դոլարի կուրսի դինամիկայի փուլերը։ Առաջին փուլում (հունվար-ապրիլի սկիզբ) ԱՄՆ դոլարի միջին օրական կուրսը 60 ռուբլու չէր հասնում։ Նկատենք, որ այդ շրջանում ռուբլու ամրապնդումը նպաստեց Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների (հաշվարկված ԱՄՆ դոլարով) աճին, ինչի մասին էլ կխոսենք։

Ապրիլի 11-ից նշված ցուցանիշը հաղթահարված էր, եւ ԱՄՆ դոլարի կուրսը տատանվում էր 60-65 ռուբլու միջեւ։ Այնուհետեւ օգոստոսի 10-ից դոլարը մտավ 65-70 ռուբլու միջակայք։ Սակայն 70 ռուբլու հոգեբանական ցուցանիշն այդպես էլ չհաղթահարվեց։ Առավելագույն միջին օրական ցուցանիշը գրանցվեց սեպտեմբերի 12-ին՝ 69,97 ռուբլի՝ 1 դոլարի դիմաց։ Ռուբլու հերթական թուլացումը շատ փորձագետներ կապում են ԱՄՆ նոր պատժամիջոցների սպառնալիքի հետ, որոնք իրենց թափով եւ ազդեցությամբ կարող են գերազանցել նախորդներին։ Ինչպես հայտնի է, դրանք կապված են Անգլիական Սոլսբերի քաղաքում Սկրիպալների (հոր եւ դստեր) թունավորման հետ։ Պատժամիջոցների առաջին փաթեթը գործարկվել է օգոստոսին, երկրորդի համար նախատեսված է Ռուսաստանի կողմից «բացատրությունների եւ երաշխավորումների» համար ժամկետը։ Բացատրություններ եւ երաշխավորումներ չեղան, եւ տեսականորեն նոյեմբերին պետք է գործարկվեր պատժամիջոցների երկրորդ փաթեթը՝ շատ ավելի կոշտ, քան առաջինը։։

Սակայն վերջերս ԱՄՆ Կոնգրեսն այդ փաստաթղթերի դիտարկումը տեղափոխեց հաջորդ տարի։ Հունվարից դեմոկրատական եւ հանրապետական ուժերի հարաբերակցությունը Ներկայացուցիչների պալատում կփոխվի՝ առաջինի օգտին։ Իսկ Սենատում պատկերը ուղիղ հակառակն է՝ հանրապետականները նույնիսկ մեծացրել են իրենց մեծամասնությունը։ Ուժերի այսպիսի հարաբերակցությունը կարող է արգելափակել կամ ահագին թուլացնել Ռուսաստանի դեմ «կոշտ» պատժամիջոցները։ Ընդ որում, բավառված չէ երկրի նախագահի վետոն այդ փաստաթղթի վրա, թեկուզ Կոնգրեսի կողմից հավանության արժանացած։ Բայց Ռուսաստանում վատագույն տարբերակին են պատրաստվում։

«Կոշտ» մոտեցման նախադեպը, որն իր մեջ SWIFT (վճարումների կատարման միջազգային համակարգ) համակարգից անջատում է ներառում, Իրանի հանդեպ արդեն եղել է 2012թ․։ Այն ժամանակ նավթի մատակարարման էմբարգոյի եւ այլ սահմանափակումների հետ միասին Իրանը անջատվել էր միջազգային միջբանկային այս համակարգից։ Սակայն «միջուկային գործարքի» բազմակողմ ստորագրումից հետո (2015թ․) պատժամիջոցները պետք է փուլերով հանվեին։

Վերջերս ԱՄՆ-ի դուրս գալը «միջուկային գործարքից» հանգեցրեց մեր հարավային հարեւանների դեմ պատժամիջոցների թարմացմանը, այդ թվում՝ SWIFT-ից իրանական բանկերի անջատմանը։ Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում հակամարտության պատճառները զուտ քաղաքական են, եւ կապված են Իսրայելի անվտանգության հետ։ Սակայն առաջվա համերաշխությունն արդեն չկա՝ Արեւմուտքի շատ երկրներ համաձայն չեն այդ հարցում ԱՄՆ-ի «կոշտ» դիրքորոշման հետ։

Միաժամանակ, նշված ամիսներ առաջ ԱՄՆ-ի «պատժամիջոցային» սպառնալիքներն Իրանի հանդեպ միանգամից հանգեցրեցին այդ էներգակրի համաշխարհային գների բարձրացմանը։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին Brent-ի ամսական միջին գինը գերազանցեց 80 դոլարի սահմանը։ Սակայն վերջին օրերին դրա ֆյուչերսային գինը կրկին տեղավորվեց 65-70 դոլարի միջակայքում՝ բարելի համար։

Մասնագետները նավթի համաշխարհային գների հերթական նվազումը այլ բաների հետ մեկտեղ կապում են ԱՄՆ-ում նավթի (այդ թվում՝ թերթաքարային նավթի) հանքարդյունահանման նկատելի աճի հետ։ Որոշ գնահատականներով՝ հաջորդ տարի նավթի համաշխարհային առաջարկն աճի դինամիկայով կարող է նույնիսկ գերազանցել պահանջարկի ծավալը։ Դա ապագայի հարց է։ Այժմ, նոյեմբերի 16-ի դրությամբ, էտալոնային Brent նավթի գները կրկին վեր բարձրացան, եւ ռուբլին ամրացավ՝ ԱՄՆ դոլարի հանդեպ։

Ինչպես հայտնի է, ռուսական արտահանվող նավթի Urals ապրանքանիշը Brent-ի համեմատ զեղչով է գնահատվում։ Այս էներգակրի ընթացիկ տարվա համաշխարհային բարձր գները շատ դեպքերում նպաստեցին Ռուսաստանի մակրոտնտեսական առանձին ցուցանիշների բարելավմանը։ Մասնավորապես, հունվար-սեպտեմբեր ամիսներին արտաքին առեւտրի դրական սալդոն տարվա ընթացքում մեծացել է 1,6 անգամ եւ հասել է 150 մլրդ դոլարի։ Մեծ մասամբ դրա շնորհիվ ՌԴ դաշնային բյուջեի ավելցուկն այդ ընթացքում անցել է 2,5 տրլն ռուբլուց եւ կազմել է ՀՆԱ-ի 3,5 տոկոսը։

Ընդ որում՝ Ռուսաստանից արտահանվող ապրանքների (որոնց թվում գերակշռում է նավթը, այդ թվում՝ հում նավթը) մեջ վառելիքաէներգետիկ ապրանքների մասնաբաժինը աճել է մի քանի տոկոսային նիշով եւ հասել է մոտավորապես 65 տոկոսի։ Համարվում է, որ հումքի արտահանումից տնտեսության մեծ կախվածությունն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում։ Բավական է հիշել 2014թ․ ռուսական ռուբլու փլուզումը, ինչին հանգեցրեց նավթի համաշխարհային գների նվազումը։ Հայաստանի համար դա արտահայտվեց Ռուսաստանից մասնավոր դրամական փոխանցումների կտրուկ կրճատումով։

Երկրորդ գրաֆիկում բերված է երեք ցուցանիշների դինամիկան (ամեն ամիս տոկոսներով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ)։ Ռուսական ռուբլով փոխանցումների գումարը հաշվարկված է ԱՄՆ դոլարի տվյալների հիմքում՝ ՌԴ-ում արտարժույթի պաշտոնական կուրսով։ Ինչպես երեւում է, միայն օգոստոսին է սկզբնական գումարը ռուբլով ավելի քիչ, քան մեկ տարի առաջ։ Սակայն ԱՄՆ դոլարով փոխանցումների մեջ անկում է նկատվում III եռամսյակի բոլոր ամիսներում։

Սակայն, եթե անգամ փոխանցումները միայն ռուբլով իրականացվեին, ստացողները դրանից չէին շահի, քանի որ Հայաստանում ռուբլու կրոս-կուրսը ԱՄՆ դոլարի հարաբերակցությամբ նույնությամբ կրկնում է Ռուսաստանում դրանց հարաբերակցությունը։ Արդյունքում ռուբլին դրամի փոխելիս գործնականում ստացվում է նույն գումարը, ինչ ԱՄՆ դոլար փոխելու դեպքում։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Ամենաշատ