News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 19
Տեսնել լրահոսը

Ամենատխուրն այն է, որ «Նոր Հայաստանի» «նոր սերունդն» է իր ինտելեկտուալ սնանկությունը ցուցադրում. դա ակնհայտ հետընթաց է՝ մի քանի դարով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորաօպես, նշել է.

«Կայացած ազգերն առաջնորդվում են սկզբունքներով եւ գաղափարներով, մնացածն՝ անձերով։ Հին ժամանակներում մարդիկ պաշտում էին քարը, ծառը, առաջնորդին, իսկ քրմերն ու շամանները մարդկանց հնազանդեցնում էին բնության արհավիրքների ու թշնամիների հանդեպ վախով։ Քրմերն ու շամաններն առաջնորդների հենարաններն էին։

Մարդկանց ինտելեկտուալ աճի հետ մեկտեղ առաջացավ նոր հավատք՝ միաստվածությունը։ Միակ Աստվածն արդեն աբստրակցիա էր, որն իր հետ բերեց երեւութական, ավելի բարդ մտածողություն, նաեւ պատվիրաններ, սկզբունքներ, եւ արժեքային համակարգ։

Հետագայում ազգերն, ըստ իրենց ինտելեկտուալ մակարդակի, իրենց փրկությունը պայմանավորում էին անհատներով՝ փրկիչներով, կամ՝ գաղափարներով։

Ամերիկյան, ֆրանսիական եւ մյուս հեղափոխությունները ծնվում էին ինտելոկտուալ ու փիլիսոփայական խմբակներում, նոր աշխարհայացքներ ու արժեքային համակարգեր որոնելու ճանապարհին։

Մտավոր շրջապտույտի մեջ գտնվող ազգերն իրենց փրկությունը շարունակում են պայմանավորել անձերով։ Դրա վառ օրինակը «Մերժիր Սերժին» շարժումն էր։ Սերժի անձին մերժողը դարձավ հերոս ՝ նոր փրկիչ։ «Չար» անձին եկավ փոխարինելու «բարի» անձը, ինչպես հին․ բարի հեքիաթներում։

ԱԺ ընտրություններին ՔՊ կուսակցությունը չգտավ որեւէ այլ կարգախոս, որն արտահայտեր իրենց աշխարհայացքն ու արժեքային համակարգը։ Պատճառը շատ պարզ է, աշխարհայացքի եւ գաղափարաների բացակայությունն է, եւ ստիպված էին իրենց հեղափոխական կարգախոսը պայմանավորել դարձյալ անձով, այսինքն՝ ոչնչով։

Ամենատխուրն այն է, որ «Նոր Հայաստանի» «նոր սերունդն» է ինտելեկտուալ առումով սնանկ։ Դա ակնհայտ հետընթաց է՝ մի քանի դարով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
ԿԸՀ նախագահ. Ընտրական գործընթացի ժամկետների խախտումներ չեն հայտնաբերվել
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է, որ ընտրական գործընթացի ժամկետները չեն խախտվել...
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի արտահերթ նիստը. օրակարգում ԿԸՀ գործունեության հաղորդումն է
Նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ...
2018 թվականի ընտրությունները բովանդակային առումով բացառիկ էին. Փաշինյան
Իմ առաքելությունն է ժողովրդին, հայրենիքին եւ պետությանը ծառայելը…
ԱԺ ընտրությունների մասին ԿԸՀ հաղորդումը ներկայացվել է խորհրդարան. Այն կընդգրկվի օրակարգում
ԱԺ օրակարգում չընդգրկված հարցերի շարքում կա եւս 5 հարց, որոնք մնացել են դեռ նախորդ Ազգային ժողովից...
Հայաստանում բարեփոխումներից ակնկալիքները հսկայական են․ դիտորդական առաքելության ղեկավար
«Բարեփոխումների եւ կյանքի պայմանների բարելավման հանդեպ ակնկալիքները մեծ են»․․․
Ամենաշատ